Բաժիններ՝

Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց Թևան Պողոսյանի նախաձեռնությանը

ՀՀ կառավարությունը նպատակահարմար չի համարում «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի ընդունումը:

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Թևան Պողոսյանի հեղինակած օրենքի նախագծով առաջարկվում է սահմանել, որ պետությունը երաշխավորում է պարտադիր զինվորական ծառայության զինակոչվող քաղաքացիների սերմնաբջիջների պահպանությունը այդ նպատակով ստեղծված սերմնաբջիջների պահպանության բանկում:

Կառավարության եզրակացությունը ներկայացնող ՀՀ առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանն ասաց, որ առաջարկվում է օրենքի նախագծի ընդունումը համարել ոչ նպատակահարմար, ինչը պայմանավորված է գործող օրենքում նույնանման դրույթի առկայությամբ, ինչպես նաև՝ նախագծից ծագող էթիկական և իրավական խնդիրների չկարգավորված լինելու հանգամանքով:

«Խոսքը վերաբերոմ է ինչպես սերմնաբջիջների պահպանության բանկի կարգավիճակի, գործունեության և ֆինանսավորման կարգի, այնպես էլ զոհված զինծառայողների սեռաբջիջների օգտագործման ընթացակարգերի, դրանց կիրառման արդյունքում ծնված երեխաների, նրանց որդեգրման առանձնահատկությունները սահմանող իրավական կարգավորումների բացակայությանը»,- ասաց փոխնախարարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս