Բաժիններ՝

Օձեր Երևանում և Օշական գյուղում

Հուլիսի 3-ին, ժամը 20:13-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Օշական գյուղի Մաշտոցի փողոցի տներից մեկի բակում կայանված ավտոմեքենայի տակ օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Փրկարարները տան բակում հայտնաբերել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Հուլիսի 3-ին, ժամը 18:13-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Օտյան փողոցի տներից մեկի խորդանոցում նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բռնել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս