Այսօր՝ հունվարի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 09։40-ի սահմաններում Սիսիանի շտապօգնության հերթապահ խումբը ահազանգել է Ոստիկանության Սիսիանի բաժին և հայտնել, որ ժամը 08։40-ի սահմաններում Սիսիան քաղաքի Իսրայել Օրի փողոցի թիվ 3 շենքի բակից ծայրահեղ ծանր վիճակով Սիսիանի հիվանդանոց են տեղափոխել մի տղայի։
Տոների ավարտից հետո զգացվում է ծանրություն որովայնի հատվածում, իսկ ավելորդ կիլոգրամներն ու սանտիմետրերն ուղեկցում են մեզ: Նման խնդրից խուսափելու համար հետևեք հետևյալ խորհուրդներին:
Հունվարի 1-ին՝ ժամը 1.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ ձեռքի առաջին մատի ափային, դիմային հոդի շրջանի պատռված վերք» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2010 թ. ծնված Գ. Ս.-ն և «աջ ձեռքի առաջին մատի ափային հոդի շրջանի պատռված վերք» ախտորոշմամբ` 2012 թ. ծնված Ա. Ս.-ն:
Դեկտեմբերի 29-ին՝ ժամը 20.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «աջ ազդրոսկրի վզիկի կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1957 թ. ծնված Հարություն Հարությունյանը և հայտնել, որ Երևան քաղաքի Դավիթաշենի 4-րդ թաղամասում վայր է ընկել:
Բնականաբար, Նոր տարվա սեղանն անհնար է պատկերացնել առանց տարբեր տեսակի ալկոհոլային խմիչքների: Հնարավո՞ր է արդյոք համատեղել օգտակարն ու հաճելին` խմել, բայց չհարբել: Իհարկե հնարավոր է:
Աջ ձեռքի նախաբազկի երակները կտրած քաղաքացին դուրս է գրվել հիվանդանոցից: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Արարատում Ամանորի նախօրեին տեղի ունեցած սպանությունը բացահայտվել է։
Մասնագետները խորհուրդ են տալիս Ամանորին սննդային թունավորումներից ու մարսողական խանգարումներց խուսափելու համար ուշադրություն դարձնել սննդի պահպանման պայմաններին. սնունդը պետք է թարմ լինի:
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ 31-ամյա տղամարդը մեղավոր է ճանաչվել ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու համար առաջադրված մեղադրանքում:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Հունվարի 2-ին՝ ժամը 08:59-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծխախոտագործների փողոցի տներից մեկի մոտ 60 տարեկան անձը չպարզված քաղաքացին իրեն վնասելու նպատակով կտրել է բազկերակները:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 2-ին՝ ժամը 08:45-ի դրությամբ, ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Հունվարի 1-ին՝ ժամը 23:17-ին, ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արարատ քաղաքի հրապարակում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դատարանը երկու ամսով կալանավորել է Բելգորոդի մարզի բնակչուհուն, ով քննության նախնական վարկածի համաձայն, խեղդել է իր վեց ամսական թոռանը՝ դստեր կյանքը թեթևացնելու համար:
Հունվարի 1-ին, ժամը 20:12-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի 3-րդ թաղամասի թիվ 8 շենքի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 1-ին ժամը 21:00-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Հունվարի 1-ին, ժամը 18:45-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վարդանիձոր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 1-ին ժամը 20:00-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Հունվարը տարվա ամենացուրտ ամիսն է:
Ժամը 16:50-ի սահմաններում Opel մակնիշի 35 AM 082 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ ավտոճանապարհի 32 կմ հատվածում, Շահումյան գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հունվարի 1-ին, ժամը 01:00-ի սահմաններում Մարտունու բժշկական կենտրոնից Ոստիկանության Մարտունու բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ ձեռքի առաջին մատի ափային, դիմային հոդի շրջանի պատռված վերք» և «աջ ձեռքի առաջին մատի ափային հոդի շրջանի պատռված վերք» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 երեխա:
Հունվարի 1-ին, ժամը 09:39-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղու թիվ 4 շենքի ջրագիծը վնասվել է, ինչի հետևանքով ջրալցվում է շենքի նկուղը. անհարժեշտ է փրկարարների օգնությունը։
ԱՄՆ Ֆլորիդայից 68-ամյա միլիոնատեր Մարկ Էլալուֆը ճոխ երեկույթ է սարքել իր որդու ծննդյան օրվա առիթով. Մայամի, զբոսանավ, հյուրերի բազմություն:
Հունվարի 1-ի ցերեկը, 2-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:
Այժմ բոլոր քրիստոնյա ազգերը Տարեմուտը տոնում են հունվարի 1-ին: Հունվար նշանակում է ծնունդ: Մինչև Քրիստոսի աշխարհ գալն ամբողջ մարդկությունը գերի էր դժոխքում՝ սատանայի ձեռքում՝ կաշկանդված հավիտենական մահվամբ:
Սահմանին կանգնած հարգելի զինվորականներ, զինակիցներ, նրանց ծնողներ ու ընտանիքի անդամներ, հարգելի հայրենակիցներ, ես էլ եմ միանում այսօրվա հազարավոր շնորհավորանքներին:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 1-ին ժամը 12:00-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 1-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրասնպորտային միջոցների համար։
Ժամը 01:00-ի սահմաններում անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արտաշատի խճուղու թիվ 2-րդ էլեկտրասյան դիմաց վրաերթի է ենթարկել Երևան քաղաքի Արին Բերդի փողոցի բնակչուհի 57-ամյա Գոհար Պետրոսյանին:
Բժիշկ Վաչիկ Մաթեւոսյանը գիշերվա ծանր հերթապահությունից հետո պատրաստվում էր գնալ հանգստանալու, սակայն հիվանդանոց բերեցին 30-ամյա արյունահոսող հղի կնոջ: