Բաժիններ՝

Սպանություն Արարատում՝ Ամանորի նախօրեին. կասկածյալը ձերբակալվել է

Արարատում Ամանորի նախօրեին տեղի ունեցած սպանությունը բացահայտվել է։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ կասկածյալը ձերբակալվել է, հանցագործության գործիքը՝ դանակը, հայտնաբերվել եւ առգրավվել։ Այս մասին կայքը տեղեկացել է ՀՀ քննչական կոմիտեից։

2017թ. դեկտեմբերի 30-ին՝ ժամը 20-ի սահմաններում, Արտաշատ – Վ. Արտաշատ ավտոճանապարհի Բերդիկ գյուղի հարևանությամբ գտնվող դաշտամիջյան ճանապարհին Վ. Արտաշատ գյուղի բնակիչների միջեւ տեղի է ունեցել վիճաբանություն, որն ավարտվել էր սպանությամբ։ 27-ամյա երիտասարդը դանակով հարվածներ է հասցրել համագյուղացուն՝ 1989թ. ծնված Գրիգոր Իսրայելյանին։ Ըստ դատաբժիշկների՝ տուժողը կտրած-ծակած վնասվածքներ է ստացել կրծքավանդակի և որովայնի ձախ հատվածին, թեեւ նա անմիջապես տեղափոխվել է Արտաշատի ԲԿ, սակայն բժիշկներն արդեն անզոր են եղել։ Րոպեներ անց նա մահացել է:

Կասկածյալը ձերբակալվել է:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031