Բաժիններ՝

Խոշոր ու ողբերգական ավտովթար Արարատի մարզում. Opel-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, կողաշրջվելով հայտնվել դաշտում. կա 1 զոհ, 1 ծանր վիրավոր

Այսօր հունվարի 1-ին խոշոր ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում Opel մակնիշի 35 AM 082 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ ավտոճանապարհի 32 կմ հատվածում, Շահումյան գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը վթարի հետևանքով 1 հոգի տղեում մահացել է, իսկ 1 հոգի ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է Արտաշատի բժշկական կենտրոն, որտեղից էլ Երևանի «Էրեբունի» բժշկական կենտորն: Դեպքի վայր են ամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Սասնասար Հարությունյանի գլխավորությամբ: Վիրավորին հիվանդանոց են ուղեկցել վաշտի հրամանատարն ու դասակի հրամանատարը:

Լուսանկարը՝ Կարեն Գրիգորյանի

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս