Բաժիններ՝

Երևանում երակները կտրած քաղաքացին դուրս է գրվել հիվանդանոցից

Աջ ձեռքի նախաբազկի երակները կտրած քաղաքացին դուրս է գրվել հիվանդանոցից: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 2-ին՝ ժամը 08:59-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծխախոտագործների փողոցի տներից մեկի մոտ 60 տարեկան անձը չպարզված քաղաքացին իրեն վնասելու նպատակով կտրել է բազկերակները:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը: Մինչ շտապօգնության աշխատակիցների կանչի վայր հասնելը փրկարարները ցուցաբերել են առաջին բուժօգնություն:

Պարզվել է, որ 1960 թ. ծնված Մ. Բ.-ը վնասել է աջ ձեռքի նախաբազկի երակները և հոսպիտալացվել Էրեբունի ԲԿ, որտեղ, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031