Բաժիններ՝

Վթար Արարատի հրապարակում

Հունվարի 1-ին՝ ժամը 23:17-ին, ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արարատ քաղաքի հրապարակում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «ВАЗ-2106» մակնիշի 34 LQ 995 (վարորդ՝ 1999 թ. ծնված Պ. Մ.) և «Mercedes E320» մակնիշի 22 ST 333 պետհամարանիշերով (վարորդ՝ 1966 թ. ծնված Ս. Հ.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Mercedes E320» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել Շահումյան փողոցի թիվ 53 շենքի պատին:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս