Բաժիններ՝

Պահպանեք կազմվածքը տոնական օրերին. ոչ մի ավելորդ կիլոգրամ

Takprosto.cc կայքը գրում է, որ ամանորյա տոներին սիրելի ուտելիքներից հրաժարվելը պարզապես մեղք է: Սակայն տոների ավարտից հետո զգացվում է ծանրություն որովայնի հատվածում, իսկ ավելորդ կիլոգրամներն ու սանտիմետրերն ուղեկցում են մեզ: Նման խնդրից խուսափելու համար հետևեք հետևյալ խորհուրդներին:

1. Ազատ հագուստ մի կրեք: Դիետոլոգները միշտ նշում են, որ ազատ հագուստը նպաստում է շատ ուտելուն: Հագուստը, որն ընդգծում է կազմվածքը, օգնում է միշտ հիշել կառուցվածքի մասին և շատ չուտել:

2. Խուսափեք ախորժաբեր լուսանկարներից: Տոների շրջանում հեռուստացույցով բազմաթիվ հաղորդումներ են ցուցադրում, որոնց ընթացքում համեղ և ախորժաբեր ուտեստներ են պատրաստում: Դա հանգեցնում է նրան, որ մենք անընդհատ մտածում ենք ուտելիքի մասին: Գեղեցիկ ուտեստներ տեսնելիս՝ բարձրանում է քաղցի զգացման հորմոնը: Նույնիսկ, եթե մենք հագեցած ենք, ինչ-որ ուժ քաշում է դեպի տոնական սեղանը կամ սառնարանը:

3. Հեռացրեք փոքրիկ բուտերբրոդները: Սրանք տոնական սեղանի իրական զարդերից մեկն են: Մենք դրանք ուտում ենք մեկը մյուսի հետևից՝ առանց նկատելու կերածների մասշտաբները:

4. Մի օգտագործեք մեծ ափսեներ: Հետազոտողները պնդում են, որ մեծ ափսեն մարդուն ստիպում է մտածել, թե դեռ չենք հագեցել: Փոքրիկ ափսեում ուտելիքի չափն ավելի մեծ է թվում: Զարմանալի է, սակայն այս միջոցը թույլ է տալիս զգալիորեն կրճատել օգտագործվող կալորիաների քանակը:

5. Փոքր կտորների բաժանեք: Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ հագեցածության զգացումը գալիս է ուտելուց հետո միայն 15-25 րոպե անց: Իսկ մենք դեռ շարունակում ենք ուտել: Եթե ուտելիքը կտրատեք փոքր կտորների, ապա ուտելու  ժամանակահատվածն ավելի երկար կտևի:

6. Մի շտապեք ամեն ինչ խառնել իրար: Ուտելու ընթացքում երբեմն կանգ առեք, որպեսզի հասկանաք՝ ձեզ անհրաժե՞շտ է շարունակել ուտել, թե՞ ոչ:

7. Հետևեք նախաճաշին: Պետք չէ առավոտից ծանրաբեռնել ստամոքսը: Ավելի լավ է պատրաստեք որևէ թեթև և պարզ բան:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս