Հունիսի 30-ին փաստաբանների զննությանն առնչվող խնդիրներին տեղում ծանոթանալու համար Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան այցից անմիջապես հետո ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը գրություն էր ուղարկել ՀՀ դատական դեպարտամենտ:
Ոստիկանության Էրեբունու բաժնի և ԼՂՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության, Հադրութ քաղաքի շրջանային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հուլիսի 26-ին, ժամը 9.10-ին, Հադրութ քաղաքի Ա.Կասպարովի փողոցի թիվ 4 շենքի մոտից բերման է ենթարկվել 1950 թ. ծնված Ռազմիկ Մ.-ն։
Հուլիսի 23-ին` ժամը 06.30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մերձակա տարածքում` կախված վիճակում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վարդան Մելքոնյանի դին։
«Հանդիպել ենք Ժիրայրի հետ, նա սկսել է խոսել տարբեր թեմաներից: Ասում էին՝ Ժիրայր ՍեՖիլյանը չի պահանջել Սերժ Սարգսյանի հրաժարականը… Այո, այդպես է եղել, կա ձայնագրություն, եթե անհրաժեշտությունն լինի, կարելի է հրապարակել, բայց կարծում եմ՝ չկա անհրաժեշտություն»:
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:
Հուլիսի 26-ին ժամը 20:55-ին Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ ժամը 17:30-ի սահմաններում Մարտակերտի շրջանի Հաթերք համայնքի անտառում ՀՀ Գեղարքունիկի մարզի Այգուտ գյուղի բնակիչ` 1993թ. ծնված Ա. Ս.-ն փորձել է նստել ընթացող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի անվաթևին (վարորդ` ՀՀ Տավուշի մարզի Գանձաքար գյուղի բնակիչ` 1974 թ.ծնված Ա.Ա.), սակայն սայթաքել և հայտնվել է ավտոմեքենայի աջ անվադողի տակ:
Դժբախտ պատահար՝ ժայռաբեկորների թափվելու հետևանքով։
Հուլիսի 27-ին, ժամը 11:53-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցած է նետվել Երևան քաղաքի Դավթաշենի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
2017թ. հուլիսի 27-ից օգոստոսի 12-ը Ռուսաստանի Դաշնությունում կանցկացվի «Միջազգային բանակային խաղեր-2017» ստուգատեսը, որին կմասնակցեն նաև ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները:
Այսօր կառավարության նիստի սկզբում վարչապետ Կարեն Կարապետյանը կրթության և գիտության նախարարին հանձնարարեց կրթական հաստատությունների շինարարական կամ վերանորոգման աշխատանքներն ավարտել նախքան կրթական տարվա սկիզբը, իսկ աշխատանքները չկատարելու կամ թերի կատարելու դեպքում կիրառել հասցեական խիստ պատժամիջոցներ:
Հայտնի է հուլիսի 26-ին Մ-2 ավտոճանապարհի Կապան-Գորիս հատվածի 6-րդ կիլոմետրին տեղի է ունեցած վթարի հետևանքով մահացած քաղաքացիների ինքնությունը։
Այսօր կառավարության նիստի սկզբում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ անտառային ոլորտի համալիր բարեփոխումների խնդրին:
Զբոսաշրջային և ավիափոխադրումների ոլորտներում վերջին ամիսներին շեշտակի աճ կա: Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստի սկզբում հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը:
Դեպքի վայր է մեկնել Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հուլիսի 27-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
Հուլիսի 26-ին, ժամը 18:58-ից մինչև 19:51-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 11 կայանքներից Շիրակի մարզի Հայկավան, Մեղրաշատ, Ողջի, Վահրամաբերդ, Մայիսյան համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 3 ամպ, կատարվել է 993 կրակոց:
Հուլիսի 26-ին, ժամը 19:00-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Մայիսյան գյուղի 15 փողոցի տներից մեկի նախամուտքում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար արհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հայտնաբերել են սահնօձ տեսակի սողուն և տեղափոխել անվտանգ տարածք:
Հուլիսի 27-ին, ժամը 00:41-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Գանձաքար գյուղում՝ գյուղապետարանի մոտակայքում, այրվում է ոչ բնակելի շինության տանիք:
Իշխանության իրավական թևի ներկայացուցիչներից մեկը կարծիք հայտնեց, թե ուսումնասիրել են արտերկրի փորձը և, օրինակ, կարող են Դատական օրենսգրքի մեջ կետ ավելացնել, որով դատավորն իրավունք կունենա փաստաբանի նկատմամբ սանկցիա կիրառել՝ 3 օր կալանավորման տեսքով։
Հուլիսի 27-ին, ժամը 00:40-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արամ-Տերյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Երկու տարի առաջ ՊԵԿ ստուգումներից հետո «Հրազդան» մարզադաշտը և տոնավաճառը հայտնվեցին աննախանձելի վիճակում, ի վերջո՝ սնանկ ճանաչվեցին։ Աղաբաբյանի գործերն ավելի վատացան, երբ բացվեց Ծառուկյանի «Առինջ մոլը», և առեւտրականներից շատերը տեղափոխվեցին անվճար տաղավարներ։
Հուլիսի 26-ին, ժամը 08:26 ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապանի քաղաքի օդանավակայնի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է օգնություն:
Մեկ շաբաթ առաջ տարօրինակ միջադեպ է տեղի ունեցել Երևանի Մանանդյան 29/73 հասցեում գտնվող «Էս-Վի» հյուրանոցում: Մի խումբ մարդիկ մուտք գործելով հյուրանոց, հարձակվել են աշխատակիցների վրա, նրանց ուժով դուրս շպրտել շենքից ու գրավել հյուրանոցը:
Հրկիզել է աներոջ ավտոմեքենան:
Քրեական գործի շրջանակներում տղամարդուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, գտնվելով «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնի խանութներից մեկում՝ գաղտնի հափշտակել է տղամարդու 1 ներքնազգեստ, այնուհետև մտել է հանդերձարան և գողոնը թաքցրել իր ձեռքի պայուսակում, սակայն չի կարողացել ավարտին հասցնել և բռնվել է անվտանգության աշխատակիցների կողմից:
Վերցնել հավասարաչափ՝ ծիրանաչիր, չորացրած թութ, չամիչ: Ընտրել, լվանալ, խառնուրդի վրա եռջուր լցնել և եփել 20-25 րոպե:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի հուլիսի 27-ից Երևան քաղաքի Կոմիտասի պողոտա-Տիգրանյան փողոց, Կոմիտասի պողոտա-Գրիբոյեդովի փողոց և Կոմիտասի պողոտա-Վրացական փողոց խաչմերուկներում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ:
Երկու հանգամանք պետք է նկատի առնել հրաշքների վերաբերյալ. նախ՝ թե ինչու են տեղի ունենում և մյուսը՝ ինչ կերպ են կատարվում: Թե ինչու են տեղի ունենում. երբեմն հրաշքներ են լինում՝ ցույց տալու համար միայն Աստվածային կարողությունը, հրամանը, բարությունը՝ որպես մխիթարություն նեղության մեջ ընկածին կամ որևէ ուղիղ վարդապետություն ճշմարտելու համար:
Այն հողօգտագործողները, ովքեր ճիշտ են մշակել հացահատիկային բույսերը, ստացված արտադրանքի որակը շատ ավելի բարձր է:
Լոռու մարզում 3 երիտասարդի կողմից անչափահաս աղջկան բռնաբարելու մասին տեղեկությունները իրականության չեն համապատասխանում. Պարզվում է՝ աղջիկը ստել է: