Բաժիններ՝

Ձնաբքի պատճառով մեքենաներն արգելափակվել են. 2 ուղևորները վատառողջ են եղել

Փետրվարի 19-ին՝ ժամը 00:02-ին, ահազանգ է ստացվել, որ Աշոցք-Կրասար ավտոճանապարհին ձնաբքի հետևանքով ավտոմեքենաներ են արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ արգելափակված «GAZ-3110» մակնիշի 26 LU 412 պետհամարանիշով ավտոմեքենայի 2 ուղևորները (1986 թ. ծնված Ա. Ս. և 1993 թ. ծնված Ն. Ն.) վատառողջ են:

Վերջիններիս փրկարարները տեղափոխել են Աշոցք գյուղի «Սուրբ Տիրամայր Նարեկ» հիվանդանոց, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար: Այնուհետև փրկարարները վերադարձել են կանչի վայր:

Նրանք արգելափակումից դուրս են բերել 3 ավտոմեքենա (9 ուղևոր):

Վերադարձի ճանապարհին փրկարարները Կրասար-Աշոցք ավտոճանապարհի 2-րդ կմ-ին նկատել են ձյան շերտում արգելափակված «Mitsubishi Pajero» մակնիշի 24 SO 922 պետհամարանիշով ավտոմենքենա (վարորդ Գ. Թ.). վարորդին տեղափոխել են հրշեջ-փրկարարական ջոկատ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս