Մայրը գնացել է խոհանոց և ցանկացել ուտելիք բերել, բայց աղջիկը վերցրել է դանակն ու հարվածել նրան
Դատարան է ուղարկվել Երևանում դանակահարության դեպքով հարուցված քրեական գործը:
Քրեական գործի շրջանակներում կնոջը մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մայրիկի և քրոջ հետ գտնվել է իրենց բնակարանում: Մայրն իրեն ասել է, որ դեղերը խմի, իսկ ինքը քաղցած է եղել և խնդրել է կերակուր պատրաստել: Մայրը գնացել է խոհանոց և ցանկացել է ուտելիք բերել, սակայն ինքը սեղանից վերցրել է խոհանոցային դանակը և առանց պատճառի հարվածել է մորը: