Հուլիսի 31-ին, ժամը 08:34-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղում գտնվող կիսաքանդ շինության մեջ նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հուլիսի 30-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Բազումի բաժնում ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի ՃՈ վարչական շենքի հետնամասում էլեկտրաքարշը վրաերթի է ենթարկել մի կնոջ:
ՀՀ ՔԿ ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ շարքային Արկադի Լևոնի Ղամբարյանի մահվան դեպքի առթիվ:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 28-ից 31-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 38 դեպքից բացահայտվել է 34-ը:
Սևանա լճի լողափերից մեկում ծագած ծեծկռտուքի վերաբերյալ ահազանգը ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվեց հուլիսի 30-ին, ժամը 19-ի սահմաններում:
Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 4-6 աստիճանով:
Խոսելով առողջապահության համակարգում բարեփոխումների մասին՝ Կարեն Կարապետյանը կարևորել է պետպատվերի համակարգում նախատեսվող քայլերը: Վարչապետը շեշտել է, որ համակարգում առկա է մեծ ստվեր և հաջորդ տարվանից պետպատվերի բաշխումը կատարվելու է երկու հիմնական սկզբունքի հիման վրա՝ պարտադիր աուդիտի անցկացում և կոմերցիոն մասնաբաժնի հստակեցում:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվել է նոր նշանակում։
Հուլիսի 30-ին, ժամը 21:07-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Աբովյան փողոցի թիվ 40ա հասցեում գտնվող կահույքի արտադրամասում:
Հուլիսի 30-ին, ժամը 20:29-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի «Ծովինար» ռեստորանային համալիրի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հուլիսի 31-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
Հուլիսի 30-ին, ժամը 22:27-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի ջերմոցների մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան կողաշրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչո՞ւ վնասակար զեռուններ, սողուններ ու չար գազաններ ստեղծեց Աստված:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Ոստիկանության Սևանի բաժին այսօր՝ ժամը 20:00-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի՝ Սևանի հիվանդանոցի հարևանությամբ երիտասարդ տղամարդու դի կա:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հուլիսի 30-ին, ժամը 18:47-ին տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 2-րդ հանրային լողափում նավակը շրջվել է, իսկ քաղաքացիները հայտնվել են ջրում:
Ծնողներից շատերը կարծում են, որ երկվորյակ երեխաներին ամբողջովին նույն պայմաններում դաստիարակելը երկվորյակների արտաքին նմանության բնական հետևանքն է:
Այսօր՝ հուլիսի 30-ին կրակոցներ են հնչել Լոռու մարզում: Ժամը 01:30-ի սահմաններում Ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքում գտնվող «Վենեսիա» սրճարանային համալիրի տարածքում կրակոցներ են հնչել:
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Ըստ Գագիկ Սուրենյանի՝ օգոստոսի 3-ից Հարավ Արևմուտքից հանրապետությանը կմոտենա հաջորդ տաք օդային ալիքը:
Այսօր ժամը 15:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության և Ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Երևան գնացքի գծերի վրա Փամբակ գյուղի տարածքում տղամարդու դի կա:
Հուլիսի 31-ից օգոստոսի 4-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է մինչև +38…+39 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Իրականացվելու է քաղաքացիական կացության ակտերի ոլորտի օրենսդրության արդիականացումը, որի շրջանակներում քաղաքացին կարող է ծառայություններ ստանալ «Մեկ պատուհանի» սկզբունքով ցանկացած ՔԿԱԳ մարմնում, ի տարբերություն ներկա համակարգի, երբ քաղաքացին ծառայություն կարող է ստանալ միայն ըստ բնակության վայրի:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել Երևան քաղաքի բնակիչները 1-80 և 0 8000 0 180 և մարզերի բնակիչները 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Հուլիսի 29-30-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Հուլիսի 30-ին, ժամը 08:13-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Այգեզարդ գյուղի գերեզմանոցի մոտակայքում` Կարմիր սարի հատվածում, երեխան հոսանքահարվել և ընկել էլ. սյան վրայից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Փրկարարները բռնել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
Տավուշի մարզի Ոսկեվան գյուղի բնակիչներն արդեն մի քանի օր է՝ չեն կարողանում հավաքել վտանգավոր տարածքում գտնվող ցորենի դաշտերի բերքը։
Հուլիսի 30-ին, ժամը 05:48-ին տեղեկություն է ստացվել, որ Լանջիկ-Երևան ավտոճանապարհին՝ Մաստարա գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Պարային համույթի մասնակիցների շարքերը համալրած 18 քաղաքացիների Իսպանիա մեկնելու նպատակը ամենևին էլ փառատոնին մասնակցելը չի եղել, սակայն Իսպանիա մեկնելու գործում նրանց «օգնել» է «Էրզրում» պարային համույթի ղեկավարը, ով ներկայումս ամբաստանվում է երկու և ավելի անձանց անօրինական միգրացիան կազմակերպելու մեղադրանքով: