Լոռիում գնացքի գծերի վրա տղամարդու դի է հայտնաբերվել. ըստ տեղեկությունների՝ նա գնացքի տակ է նետվել. Shamshyan.com
Այսօր ժամը 15:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության և Ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Երևան գնացքի գծերի վրա Փամբակ գյուղի տարածքում տղամարդու դի կա:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, օպերատիվորեն նշված վայր են ժամանել համապատասխան ծառայությունների աշխատակիցները, ովքեր գծերի վրա հյատնաբերել են դին:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ճշտում են մահացածի ինքնությունը:
«Կա 2 վարկած. կամ տղամարդը ինքնասպանություն է գործել, նկատելով մոտեցող գնացքը՝ իրեն նետել է նրա տակ, կամ դժբախտ պատահար է տեղի ունեցածը: Փաստի առթիվ Լոռու մարզային քննչական վարչության պետ Թ. Շուշանյանի հանձնարարականով ստեղծվել է քննչական խումբ»,- հայտնում է կայքը: