Բաժիններ՝

2500-ական եվրոյի դիմաց պարայրին համույթի ղեկավարը կազմակերպել էր 18 քաղաքացիների անօրինական միգրացիան

Պարային համույթի մասնակիցների շարքերը համալրած 18 քաղաքացիների Իսպանիա մեկնելու նպատակը ամենևին էլ փառատոնին մասնակցելը չի եղել, սակայն Իսպանիա մեկնելու գործում նրանց «օգնել» է «Էրզրում» պարային համույթի ղեկավարը, ով ներկայումս ամբաստանվում է երկու և ավելի անձանց անօրինական միգրացիան կազմակերպելու մեղադրանքով:

ՀՀ 18 քաղաքացիների ապօրինի միգրացիան կազմակերպվել է երեք անձի կողմից:
Այսպիով, ըստ մեղադրանքի՝ «Էրզրում» պարային համույթի գեղարվեստական ղեկավար Սմբատ Հարությունյանը և Հարություն Քոչարյանը Իսպանիայում կայանալիք պարի փառատոնին մասնակցելու համար շահադիտական նպատակներով 2500 -ական եվրոյի դիմաց համույթի մասնակիցների ցուցակում ընդգրկել են դրա գործունեության հետ որևէ առնչություն չունեցող ՀՀ 18 քաղաքացիների:

Ըստ Արմեն Դարմոյանին առաջադրված մեղադրնքի՝ նա 2015թ ընթացքում կազմակերպել է քաղաքացինների անօրինական միգրացիան` մուտքը «Շենգենյան համաձայնության» պետություններ:

Սմբատ Հարությունյանին, Հարություն Քոչարյանին և Արմեն Դարմոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 329.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս