
Վթար Հրազդանի ջերմոցների մոտակայքում. մինչ փրկարարների հասնելը երիտասարդ վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից

Հուլիսի 30-ին, ժամը 22:27-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի ջերմոցների մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան կողաշրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Պարզվել է, որ Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 8-րդ կմ-ին «Jeep Grand Cherokee» մակնիշի 03 GG 013 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1985 թ. ծնված Գ. Հ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը Գ. Հ.-ին տեղի ուժերով դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Հրազդանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան մոտեցրել են ավտոքարշակին: