Բաժիններ՝

Սևանի հանրային լողափում նավակ է շրջվել. փրկարարներն ափին են մոտեցրել 5 անձի, այդ թվում՝ երեխայի

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հուլիսի 30-ին, ժամը 18:47-ին տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 2-րդ հանրային լողափում նավակը շրջվել է, իսկ քաղաքացիները հայտնվել են ջրում:

Ջրափրկարարները հերթապահություն իրականացնելիս նկատել են քաղաքացիներին և ջրից հանել։

Այնուհետև փրկարարները Ա. Ն.-ին (ծնված 1990թ.), Հ. Մ.-ին (ծնված 1990թ.), Ս. Ա.-ին (ծնված 1991թ.), Ռ. Ա.-ին (ծնված 2003թ.) և Գ. Բ.-ին (ծնված 1989թ.) մոտեցրել են ափին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս