Բաժիններ՝

Կրակոցներ Սևանում. սպանվել է 2 անձ, այդ թվում՝ «Միրաժ» հանգստյան գոտու սեփականատերը. shamshyan.com

Ոստիկանության Սևանի բաժին այսօր՝ ժամը 20:00-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի՝ Սևանի հիվանդանոցի հարևանությամբ երիտասարդ տղամարդու դի կա:

Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։

Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են գլխի մասում հրազենային վնասվածք ստացած Արգավանդ գյուղի բնակիչ 28-ամյա Դ. Ա-ի դին:

Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկանները սպանությունը կատարելու կասկածանքով Սևանի ոստիկանություն են բերման ենթարկել Գեղարքունիքի մարզում հայտնի «Միրաժ» հանգստյան գոտու սեփականատեր Աշոտ Հովաննիսյանի որդուն՝ Էդգար Հովհաննիսյանին, ով ոստիկաններին է ներկայացրել նաև հանցագործության գործիք հրազենը:

Աղբյուրը հայտնում է, որ այդ ընթացքում մահացած վիճակում Սևանի հիվանդանոց է տեղափոխվել տղամարդու դի: Պարզվել է, որր մահացածը «Միրաժ» հանգստյան տան սեփականատեր Աշոտ Հովհաննիսյանն է։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նրան սպանել է 28-ամյա Դ. Ա-ն, իսկ Ա. Հովհաննիսյանի որդին վրեժխնդիր է եղել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս