Բաժիններ՝

Կրակոցներ` Վանաձորի «Վենեսիա» սրճարանում. ոստիկաններին հաջողվել է վնասազերծել 46-ամյա զինված սամբիստին. Shamshyan.com

Այսօր՝ հուլիսի 30-ին կրակոցներ են հնչել Լոռու մարզում: Ժամը 01:30-ի սահմաններում Ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքում գտնվող «Վենեսիա» սրճարանային համալիրի տարածքում կրակոցներ են հնչել:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, կ Շամշյանը, սրճարան են ժամանել Լոռու մարզի ոստիկանության, ինչպես նաև՝ Ոստիկանության Բազումի և Տարոնի բաժինների օպերատիվ խմբերը և Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Լոռու մարզի պահպանության բաժնի ծառայողները:

«Ոստիկանների ճիշտ և պրոֆեսիոնալ գործողությունների շնորհիվ վնասազերծվում է կրակոցներ արձակողը, ով «մինչև ատամները զինված էր», որին էլ բերման են ենթարկել Ոստիկանության Տարոնի բաժին»,- հայտնում է կայքը:

Կայքի տեղեկություններով՝ կրակոցների հեղինակը Վանաձոր քաղաքի Կամոյի փողոցի բնակիչ 46-ամյա Վահրամ Ալթունյանն է, ով Վանաձորում ավելի շատ հայտնի է «Սամբիստ Վահրամ» մականվամբ: Վերջինս ձերբակալվել է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս