ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով:
Ժամը 20:20-ի սահմաններում, Արտաշատի բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ սուր կտրող-ծակող առարկայի հարվածների հետևանքով մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ տղա:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, Սահմանադրական դատարանի անդամներ Կիմ Բալայանը և Վոլոդյա Հովհաննիսյանը պարգևատրվել են Մխիթար Գոշի մեդալով:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ՀՀ վարչապետի ռեֆերենտ Անահիտ Բեգլարյանը և ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության արարողակարգի բաժնի գլխավոր մասնագետ Մանվել Մելիքյանը պարգևատրվել են «Աշխատանքային վաստակի համար» մեդալով:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը և Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը պարգևատրվել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:
Աղվան Հովսեփյանը ևս մեկ տարի կզբաղեցնի ՀՀ քննչական կոմիտեին նախագահի պաշտոնը։ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Աղվան Հովսեփյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգելու մասին հրամանագիր։
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով։
Դեկտեմբերի 30-ին, ժամը 17:20-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Երնջատափ գյուղի գերեզմանատան մոտակայքում «BMW» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 30-ին ժամը 19:00-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը` տոնական օրերին արտակարգ ռեժիմի ծառայության մասին:
Դեկտեմբերի 30-ին՝ ժամը 15:28-ին, տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Գեղանուշ գյուղում:
Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ-ի տարածք թմրամիջոցներ ապօրինի տեղափոխելու և իրացնելու փորձ կատարելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում քննված քրեական գործը:
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը ամանորյա շնորհավորական ուղերձ է հղել:
ՊՊԳՎ-ն վերազինվեց նոր ավտոմեքենաներով:
Դեկտեմբերի 30-ին՝ ժամը 14:34-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Ազատավան գյուղի կենտրոնական փողոցի երկհարկանի տներից մեկի տանիքում:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 30-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է, կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Դեկտեմբերի 30-ին ոստիկանության ստորաբաժանումներն ուժեղացված ծառայությունից անցան արտակարգ ռեժիմի ծառայության:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ ծնունդի կապակցությամբ:
Դեկտեմբերի 29-ին՝ ժամը 21.35-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 2000 թ. ծնված Նարեկ Մ.-ն:
Դեկտեմբերի 30-ին` ժամը 14:13-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հալաբյան փողոցի թիվ 41 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեկտեմբերի 30-ին՝ ժամը 06:03-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Չինարի գյուղի գյուղապետարանում:
Դեկտեմբերի 30-ին՝ ժամը 11:56-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ամանորի գիշերը ամպրոպ և կայծակ է սպասվում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսումը:
ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ:
Դեկտեմբերի 29-ին՝ ժամը 12.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ա. Խաչատրյան փողոցի թիվ 18/1 տանը հրդեհ է:
Սահմանային անցակետում ավտոմեքենայից հայտնաբերվեց թմրամիջոց:
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել:
Սերժ Սարգսյանը բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար պարգևատրել է ՀՀ նախագահի աշխատակազմի մի խումբ աշխատակիցների:
Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 30-ին՝ ժամը 12:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրասնպորտային միջոցների համար։