Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում`
Մայիսի 17-19-ն առավելապես հյուսիսային շրջաններում, մայիսի 20-22-ը շրջանների զգալի մասում հատկապես կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 17-19-ը կբարձրանա 3-4 աստիճանով:
Երևան քաղաքում`
Մայիսի 17-19-ը՝ կեսօրից հետո, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 20-22-ը՝ կեսօրից հետո, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Երևան քաղաքի մայիսի 18-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 31.20C (1988 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 4.90C (1991 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 18.20C