Հայաստանի դպրոցներում վերջին զանգն այս տարի կհնչի մայիսի 25-ին:
Մայիսի 4-ին` կեսօրից հետո, 5-9-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի հրամանով` շարունակվում են ուսումնավարժություններ անցկացվել հյուրանոցային ու ռեստորանային համալիրներում, սննդի կետերում, առևտրի և ժամանցի խոշոր կենտրոններում:
Դիտում եմ Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցում տեղի ունեցողի ուղիղ եթերը: Տագնապած: 6-13 տարեկան երեխաները, կոկորդները պատռելով, տնօրենից պահանջում են հեռանալ:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության լրագրող Տիրայր Մուրադյանի հաղորդման հիման վրա:
Մայիսի 3-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ՝ 1985թ. ծնված Մարատ Բալայանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում ԱՀ քր. օր-ի. 201 հոդվածի հատկանիշներով՝ կանխամտածված սնանկություն:
Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի մեծաթիվ աշակերտներ, ծնողներ, մի խումբ աշխատակիցներ բողոքի ակցիա են կազմակերպել: Նրանք պահանջում են տնօրեն Ռուզաննա Ազիզյանի հեռացումը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 29-ամյա երիտասարդի սպանության փորձի դեպքի առթիվ:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ 26-ամյա երիտասարդի սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ:
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հերքել է հայկական որոշ լրատվամիջոցների կողմից տարածված տեղեկատվությունն այն մասին, թե Լոռու գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղի (ԳԳՄ) աշխատակիցներին «ստիպում են ստորագրել ինչ-որ թղթերի տակ, որոնց բովանդակությունը հայտնի չէ»:
ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում մահացած ժամկետային զինծառայող, շարքային Արթուր Գասպարյանը Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքից էր:
Բողոքի ակցիա` թիվ 11 դպրոցում ընդդեմ տնօրեն Ազիզյանի
Ռուսաստանը եւ Թուրքիան մայիսի 10-ից Գելենջիկ ծովային նավահանգստում համատեղ են իրականացնելու ՌԴ ներկրվող թուրքական լոլիկի ֆիտոսանիտարական հսկողությունը:
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայող, շարքային Արթուր Արտյոմի Գասպարյանի մահվան հանգամանքները:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Վարազդատ Կարապետյանն ազատվել է տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։
Մայիսի 4-ին, ժամը 09:36-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գուսան Շերամի փողոցի տներից մեկի բակում օձ է նկատվում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մայիսի 4-ին, ժամը 01.10-ին սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող Արթուր Արտյոմի Գասպարյանի (ծնված 1998թ., 2017-1 զորակոչ, Նաիրիի ԶԿ) դին՝ գլխի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումով:
Մայիսի 4-ին, կեսգիշերից մի քիչ անց, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ ստացվեց, որ «Չարբախի փոս» կոչվող տարածքում արնաշաղախ մարդ է ընկած, հնարավոր է, որ դանակահարված է:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Մշակույթի նախարարի պարտականությունները ժամանակավորապես դրվել են նախարարի տեղակալի պաշտոնակատար Արթուր Պողոսյանի վրա։
Բացարձակ չէի կարող պատկերացնել, ես էլ շոկի մեջ եմ կատարվածից:
Մայիսի 3-ին՝ ժամը 16:51-ից մինչև 17:43-ը, Շիրակի մարզի Հացիկ, Մայիսյան, Քեթի, Վահրամաբերդ, Կապս, Բյուրակն համայնքների տարածքներում տեղակայված 14 գազագեներատորային տիպի հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել կարկտավտանգ 1 ամպ, կատարվել է 2998 կրակոց:
Մայիսի 3-ին՝ ժամը 17:01-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասում՝ «Ին Դրայվ» ավտոտեխսպասարկման կետում կայանած ավտոմեքենայի տակ օձ է նկատվել. բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մայիսի 3-ին՝ ժամը 16:32-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Արեգունի գյուղի մոտ այրվում է անտառածածկ տարածք:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 4-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:
ՀՀ Քննչական կոմիտեն լուսանկարներ է հրապարակել «Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստան» ՓԲԸ «Կոմիտաս» մասնաճյուղի վրա երեկ կատարված զինված ավազակային հարձակման դեպքից:
Մայիսի 3-ին՝ ժամը 21:24-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շիրակի փողոցում՝ բենզալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մայիսի 4-ին պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
«Գործող կառավարությունը հեռանալուց առաջ որոշել է վերջին վատությունն անել երկրին` հնարավորինս դատարկելով պետական գանձանակը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` մի շարք նախարարություններ, օգտվելով ներքաղաքական վերջին ճգնաժամից, հասցրել են անխնա ծախսել տարեկան բյուջեով իրենց հատկացված գումարի առյուծի բաժինը:
Մեծ Բրիտանիայի Ազգային վիճակագրական ծառայության աշխատակիցները հարցում են անցկացրել եւ պարզել, որ բարձր որակավորում ունեցող հաջողակ մասնագետներն ավելի հաճախ են ալկոհոլ օգտագործում, քան միջին վաստակի տեր մարդիկ:
Օր օրի ընթացող բողոքի շարժումն ընդլայնվում է ու զարմացնում։ Միաժամանակ։ Իրավիճակը վերլուծողները, որպես կանոն, հենց իրենց համար անսպասելիության ու դրանից բխող զարմանքի փաստն են արձանագրում։