
Շոկի մեջ եմ. «Սեքյուրիթի Դրիմի» տնօրենը՝ HSBC բանկի վրա հարձակում գործած գնդապետի մասին. news.am

Բացարձակ չէի կարող պատկերացնել, ես էլ շոկի մեջ եմ կատարվածից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է «Սեքյուրիթի Դրիմի» տնօրեն Ալեքսան Զաքարյանը՝ մեկնաբանելով HSBC բանկի վրա հարձակում գործած ոստիկանության գնդապետ Դանիել Դանիելյանի արարքին:
«Հենց նոր տեսա լուրերով, չէի սպասում նման բան: Ոչ մի բացասական, վատ բան իր կողմից չեմ նկատել, շատ նորմալ աշխատում էր ոստիկանությունում բաժնի պետ էր, որը սպասարկում էր «Դրիմ Սեքյուրիթիի» գործողությունները»,- ասել է նա: Ալեքսան Զաքարյանը նշել է, որ Դանիել Դանիելյանի հետ աշխատում են 2012 թվականից, իր տեղեկություններով՝ Դանիելյանը մեկ դուստր ունի:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: