Գործող կառավարությունը հեռանալուց առաջ որոշել է վերջին վատությունն անել երկրին. «Ժողովուրդ»

«Գործող կառավարությունը հեռանալուց առաջ որոշել է վերջին վատությունն անել երկրին` հնարավորինս դատարկելով պետական գանձանակը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` մի շարք նախարարություններ, օգտվելով ներքաղաքական վերջին ճգնաժամից, հասցրել են անխնա ծախսել տարեկան բյուջեով իրենց հատկացված գումարի առյուծի բաժինը:

Որոշ նախարարությունների դեպքում ծախսը գերազանցել է բյուջեով տարեկան նախատեսված գումարի 50-70 տոկոսը: Նրանք անխնա ծախսել են նաև արտաբյուջետային միջոցների, պահուստային ֆոնդի գումարը:

Մի կողմից իշխանությունը թողնելուց առաջ նախարարները որոշել են վերջին անգամ օգտվել պետական բարիքներից: Եվ բացի այդ` այսպես բավական անհարմար դրության մեջ են դնում ապագա կառավարությանը՝ առանց այն էլ բազմաթիվ խնդիրներին զուգահեռ` վերջինիս ժառանգություն թողնելով գրեթե դատարկ գանձանակ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031