
Տավուշում մահացած 19-ամյա զինծառայողը տնտեսագիտականի ուսանող էր. yerkir.am

Yerkir.am-ի տեղեկություններով` ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում մահացած ժամկետային զինծառայող, շարքային Արթուր Գասպարյանը Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքից էր:
Կայքի տեղեկություններով` Արթուրը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանող էր, կես տարի ծառայել էր ՀՀ ուսումնական զորամասերից մեկում, ապա` տեղափոխվել մարտական հերթափահություն իրականացնող զորամաս:
Նոր Հաճնի քաղաքապետարանից Yerkir.am-ին հայտնեցին, որ Արթուրը նախորդ տարվա ձմռանն էր զորակոչվել բանակ, նա ընտանիքի միակ որդին էր, ունի մեկ քույր:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: