Հուլիսի 5-ին, ժամը 15.15-ի սահմաններում, «ՎԱԶ-21012» մակնիշի ավտոմեքենան Երևան-Իջևան ճանապարհի 147-րդ կմ-ին բախվել է ճամփեզրի ծառին։ 58-ամյա վարորդ Աշոտ Սարիբեկյանը տեղում մահացել է:
«Տուժողը հստակ ներկայացրել է իր խոսքը։ Որևէ հարված չի եղել Էդուարդ Բաբայանի և որևէ այլ անձի կողմից։ Խնդրում եմ՝ հիմք ընդունեք տուժողի հայտարարությունը»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով «Օլիմպավան» մարզահամալիրում Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին և Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանի կալանավորմանը։
Հուլիսի 4-ին, ժամը 18.20-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ կանչով մեկնած «շտապօգնության» աշխատակիցները հայտնել են, որ Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղի սարատեղում, մինչ իրենց տեղ հասնելը, 50-ամյա Գագիկ Կնյազյանը մահացած է եղել:
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում քննվող քրեական գործով շարունակվում են ակտիվ քննչական գործողություններ ձեռնարկվել՝ ՊՆ զորամասում պահեստամասերի հափշտակության բոլոր հանգամանքները պարզելու համար. մեղադրանք է առաջադրվել զորամասի ավտոծառայության պետին:
Հուլիսի 5-ին, ժամը 16.30-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրիի Տիգրան Մեծի փողոցում հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 78-ամյա կնոջ եւ իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց։
Հուլիսի 6-ին, ժամը 12:34-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը դատավորներ է նշանակել:
Տնօրենը չարաշահել է լիազորությունները:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը դատավորներ նշանակելու մասին հրամանագրեր է ստորագրել:
Հուլիսի 6-ին, ժամը 10:51-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Հալաբյան փողոցի թիվ 28 շենքի բնակարաններից մեկի բնակչին շտապօգնության ավտոմեքենայից 4-րդ հարկի իր բնակարան բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
03.07.2018թ.-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ ընդունված քրեական գործի շրջանակներում 05.07.2018թ.-ին ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության աշխատակից, Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահի օգնական Էդուարդ Բաբայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված այն հանցավոր արարքի կատարման համար, որ վերջինս խմբի կազմում հարվածներ է հասցրել և դիտավորությամբ կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս է հասցրել Վյաչեսլավ Հարությունովին:
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 7, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:
Մի խումբ անձինք ներխուժել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանատան շենք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:
Հուլիսի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է զինված ուժերի N զորամաս:
Հուլիսի 6-ը Համբույրի միջազգային օրն է: Այն առաջին անգամ նշվել է Մեծ Բրիտանիայում:
Հայկական բնապահպանական ճակատի ներկայացուցիչ Լևոն Գալստյանը և «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանն ուղղաթիռում վարչապետին են ներկայացնում Ամուլսարի հանքավայրի վերաբերյալ իրենց դիրքորոշումները:
«Հրապարակ» թերթը գրում է․ «Նախորդ օրը Սաշիկ Սարգսյանի բնակարանից տարված նկարը, պարզվեց, Մարտիրոս Սարյանի վրձնին է պատկանում՝ «Ծաղկող անկյուն» պայմանական անվամբ։
ՀՀ-ում պետք է օրենսդրորեն արգելել բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը, ներառյալ դրանց ինտերնետ ծառայությունները՝ տեղական թե միջազգային, ինչպես նաև on-line խաղատների գործունեությունը, կրկին, ինչպես տեղական, այնպես էլ միջազգային: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ Ջերմուկ քաղաքում ընթանում է քննարկում Ամուլսարի հանքի շահագործման խնդրի առնչությամբ։
Հուլիսի 5-ին՝ ժամը 09.30-ին, ոստիկանության ՔՀԳՎ և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների կողմից հայտնաբերվել և ՔՀԳՎ բերման է ենթարկվել ՌԴ քաղաքացի, 1965 թ. ծնված Սարգիս Ա.-ն, որը 2009 թ. մայիսի 5-ից ՌԴ Կալուգայի մարզի ՆԳՎ Կոզելսկի շրջանի ՆԳԲ-ի կողմից հետախուզվում է ՌԴ քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի 2-րդ մասի (կաշառք տալը) մեղադրանքով:
Մանիկ Մ.-ն նախապատրաստված նյութերի հետ միասին ներկայացվել է Կենտրոնական բաժին:
«Իրատես» թերթը գրում է. «Օրերս ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը հանդիպել է ոստիկանական ստորաբաժանումներից մեկի աշխատակիցների հետ ու անկեղծ զրուցել:
Ուղիղ միացումը՝ Ազատություն ռադիոկայան-ի։
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Ազգային անվտանգության ծառայությունում չափազանց մեծ հերթեր են:
«ՀՀ ՊՆ-ը այսօրվանից թիկունքային ապահովման հարցերի համար ստուգումներ է սկսում 1-ին ԲԿ-ի ենթակա զորամասերում»:
Հուլիսի 5-ին՝ ժամը 12:54-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վիկտոր Համբարձումյան փողոցի թիվ 10 շենքը հոսանքազրկվել է, քաղաքացին արգելափակվել է 1-ին մուտքի վերելակում. դուրս բերելու համար անհարժեշտ է փրկարարների օգնությունը։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հուլիսի 6-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիքի մարզ կատարած այցի վերջին կանգառը Կապան քաղաքն էր, որտեղ բնակիչների հետ հանդիպումն այնքան էլ հարթ չանցավ։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 6-ին` ժամը 00:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են, բացառությամբ Վանաձոր-Ալավերդի-Վրաստան ավտոճանապարհի:
Հուլիսի 6-ին՝ ժամը 22։26-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Ոսկևան գյուղի 5-րդ փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկի հյուրասենյակում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: