
Խոշոր հրդեհ Սուրբ Սարգիս եկեղեցու մոտ. մեկնել է չորս մարտական հաշվարկ

Հուլիսի 6-ին, ժամը 12:34-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
Պարզվել է, որ այրվում է մոտ 4 հա խոտածածկ տարածք:
Տուժածներ չկան:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: