«Սելավուրի ձոր» կոչվող տարածքում տրակտորն ընկել է ձորը. վարորդը մահացել է

Հուլիսի 4-ին, ժամը 18.20-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ կանչով մեկնած «շտապօգնության» աշխատակիցները հայտնել են, որ Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղի սարատեղում, մինչ իրենց տեղ հասնելը, 50-ամյա Գագիկ Կնյազյանը մահացած է եղել:

Պարզվել է, որ Գագիկ Կնյազյանը նույն օրը, ժամը 16.00-ի սահմաններում, Աստղաձոր գյուղի «Սելավուրի ձոր» կոչվող տարածքում իր դաշտի խոտերը հնձելիս, անձնական օգտագործման «Բելառուս» մակնիշի տրակտորով ընկել է ձորը, ինչի հետեւանքով մահացել է:
Կատարվում է քննություն։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031