Բաժիններ՝

Հուլիսի 6-ը Համբույրի միջազգային օրն է

Հուլիսի 6-ը Համբույրի միջազգային օրն է: Այն առաջին անգամ նշվել է Մեծ Բրիտանիայում: Հենց Մեծ Բրիտանիայում XIX դարի վերջին որոշվեց, որ համբույրն այնպիսի կարեւոր, անփոխարինելի եւ հուզիչ երեւույթ է, որ չի կարելի հատուկ օր չնվիրել դրան: Տոնը նշելու միակ պայմանն այն է, որ պետք է համբուրվել, որքան շատ` այնքան լավ:

Միջազգային օրն այսօր նշվում է աշխարհի բազմաթիվ երկրներում, կազմակերպվում են տարբեր մրցույթներ: Միջազգային օրն իր հետ բերել է նաեւ հետաքրքիր արդյունքներ: Օրինակ, բավական երկար համբույր գրանցվեց 2005 թվականին, երբ Մեծ Բրիտանիայում բնակվող մի զույգ համբուրվեց 31 ժամ 30 րոպե: Այնուհետեւ, 2009 թ. Սուրբ Վալենտինի օրը գերմանացիներ Նիկոլա Մատովիցն ու Քրիստինա Ռեյնհարթը նոր ռեկորդ գրանցեցին՝ համբուրվելով 32 ժամ: Էկկաչայ եւ Լակսանա Տիրանարատներն էլ 2013թ. համբուրվել են 58 ժամ 35 րոպե եւ 58 վայրկյան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031