Ալեքսանդր Սարգսյանի որդին՝ Նարեկ Սարգսյանը Հայաստանում չէ․ դրսում բուժում է անցնում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Նախորդ օրը Սաշիկ Սարգսյանի բնակարանից տարված նկարը, պարզվեց, Մարտիրոս Սարյանի վրձնին է պատկանում՝ «Ծաղկող անկյուն» պայմանական անվամբ։

Կտավը, ըստ տերերի, 20 տարի առաջ է ձեռք բերվել՝ օրինական ճանապարհով, սակայն ԱԱԾ-ն երեկ հայտնեց, որ «2013 թվականին Նարեկ Սարգսյանը, չարաշահելով Մարտիրոս Սարյանի ժառանգներից մեկի վստահությունը, նրանից վերցրել է նկարչի շուրջ 280 000 դոլար արժողությամբ թվով 14 գծանկարները` խոստանալով դրանց դիմաց վճարել 28 հազար դոլար, իսկ մնացած գումարով համատեղ հիմնադրել խաղատուն եւ հովանավորել, սակայն խոստումը չի կատարել եւ, անտեսելով տուժողի բազմաթիվ պահանջները, հրաժարվել է վերադարձնել նկարները»:

Երեկ Սաշիկ Սարգսյանն ու որդիներից մեկը՝ Հայկ Սարգսյանը, ազատ են արձակվել։ Թեեւ վերջինիս նկատմամբ քրեական գործ է հարուցվել՝ 2007-ին տեղի ունեցած սպանության փորձի համար, սակայն ստորագրությամբ բաց են թողել։ Սաշիկ Սարգսյանի երկրորդ որդուն՝ Նարեկ Սարգսյանին, ԱԱԾ-ն մեղադրում է մեծ քանակի թմրանյութ եւ զենք պահելու մեջ։ Նա այժմ Հայաստանում չէ։ Մեզ ասացին․ «Դրսում բուժում է անցնում, ոտքի մեջ երկաթներ էին տեղադրել, հիմա նոր երկաթներ են տեղադրվում»»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս