Բաժիններ՝

«Մի խումբ անձինք ներխուժել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանատան շենք». Տեր Վահրամ քահանա Մելիքյան

Մի խումբ անձինք ներխուժել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանատան շենք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:

«Քիչ առաջ հայտնի նախաձեռնության անդամները ներխուժեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանատան շենք՝ անվայելուչ պահվածքով, իրենց հատուկ վերջնագրային պահանջներով ու սադրիչ գործողություններով։ Նրանք որևէ կերպ տրամադիր չեն ունկնդիր լինելու եկեղեցականների հորդորներին՝ դադարեցնելու նման անընդունելի և դատապարտելի վարվելակերպը»,-գրել է Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:

https://www.facebook.com/Nor.Hayrapet/videos/2134412180133802/

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031