Այսօր ՀՀ կառավարության նիստից առաջ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները մեծ պաստառ են փակցրել «Մարիոթ Արմենիա» հյուրանոցի շենքի վրա, որի վրա գրված է. «Ազատություն նախագահին»՝ հետևյալ հեշթեգերով՝ #noVendetta #freePresident»:
Օգոստոսի 9-ին, ժամը 10:29-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցի տներից մեկի նկուղային հարկում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Օգոստոսի 3-ին՝ ժամը 21:08-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի «թեժ գիծ» հեռախոսահամարին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակից ստացվել է ահազանգ, որ Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի բնակիչները նույն գյուղ այցելած մի խումբ անձանց, պայմանավորված վերջիններիս սեռական կողմնորոշումով, պահանջում են հեռանալ բնակավայրից:
«Դե ֆակտո որոշումը կայացված է, մնում է դե յուրե կայացնել: Խոսքը ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված կամ հաշմանդամություն ստացած անձանց և նրանց հարազատներին հատուցելու մասին օրենքի նախագծի մասին է: Դա հանրության շրջանում հայտնի է որպես 1000 դրամների մասին օրենք»:
Հայաստանյան որոշ լրատվամիջոցներ, հղում անելով սեփական աղբյուրներին, հայտնում են, որ Հատուկ քննչական ծառայությունը ծանուցում է ուղարկել ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին՝ Մարտի 1-ի գործով հարցաքննելու համար:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում` պարզելու սուպերմարկետից խաբեությամբ գումար հափշտակած անձի ինքնությունը:
Օգոստոսի 8-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն այցելել է ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի վարչական համալիր:
Երկար դադարից հետո այսուհետև գործելու է Այրում-Նոյեմբերյան-Երևան օրինական երթուղին:
Արագածոտնի մարզի Կարմրաշեն-Ոսկեթաս-Զովասար գյուղական համայնքները միմյանց կապող մոտ 11,5 կմ երկարությամբ ավտոճանապարհի վրա ընթանում են բարեկարգման աշխատանքներ։
Օգոստոսի 8-ին ժամը 17:51-ին Ասկերանի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի 12-րդ կմ վրա` տեղի է ունեցել ՃՏՊ:
Քրեակատարողական ծառայությունում ծառայության պետի առաջին տեղակալ, արդարադատության գնդապետ Մանուկ Միքայելյանը և անվտանգության ապահովման բաժնի պետ, արդարադատության գնդապետ Վարուժան Եղիազարյանը հանդիպում ունեցան քրեակատարողական հիմնարկների պետերի անվտանգության ոլորտը համակարգող տեղակալների հետ:
Երևան քաղաքի դատախազության դատախազի որոշմամբ հաստատվել է ծննդկան Մերի Մարգարյանին բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելիս իրենց մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու մեջ մեղադրվող երկու բժիշկների վերաբերյալ մեղադրական եզրակացությունը:
Օգոստոսի 8-ին, ժամը 23:02-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան-Աղվերան ավտոճանապարհին՝ «Լիլիթ» հանգստյան տան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:
Օգոստոսի 9-ին, ժամը 07:52-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սպիտակ-Երևան ավտոճանապարհին տեղի է ունցեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Օգոստոսի 9-ին, ժամը 06:26-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է էլ. սյանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ավստրալիայի ամենախիտ բնակեցված Նոր Հարավային Ուելսի նահանգի իշխանությունները հայտարարել են, որ նահանգի տարածքում գրանցվել է ավելի քան 50 տարվա ընթացքում ամենաուժեղ երաշտը: Այդ մասին հայտնել է ABC News հեռուստաալիքը:
Վեոլիա Ջուր ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս․թ․ օգոստոսի 9-ին ժամը 09.00-21.00 կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի՝ Տավրոս թաղամասի 4, 6, 7, 8, 9 փողոցների՝ նրբանցքներով, Բաղրամյան պողոտայի, Բաղրամյան 1 և 2 փողոցների՝ փակուղիներով, Բաղրամյան 74 շենքի, Լեռնային փողոցի, Շիրակի խճուղու 56, 58, 60, 66 շենքերի ջրամատակարարումը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են անտառային տնտեսության կառավարման հետ կապված առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունները:
Պաշտպանության նախարարության մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնը հայտարարություն է տարածել, որում զինծառայողներին, նրանց ծնողներին, ինչպես նաև շահագրգիռ կողմերին կոչ է անում ներկայացնել իրենց կարծիքը զինծառայողներին ծանրոցներ ուղարկելու, դրանց պարունակությունը ստուգելու և զորամասերում հասցեատերերին հանձնելու գործընթացը կանոնակարգելու և համապատասխան կարգ մշակելու հարցում:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը և ՀՀ հատուկ քննչական ծառայությունը համատեղ իրականացնում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և քննչական գործողություններ` ստուգելու համար խուզարկությամբ հայտնաբերված զենքերի ձեռքբերման աղբյուրները և դրանց` 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին գործադրված լինելու հանգամանքը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանի նախաձեռնությամբ Սեւան քաղաքի «Բոհեմ» արվեստանոց-թեյարանում հրավիրված հանդիպման ժամանակ քննարկվել են Սեւան քաղաքի հիմնախնդիրները եւ զարգացման հեռանկարային ծրագրերը:
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանի հանդիպումը Հայաստանում բնակվող սիրիահայ գործարարներ Արուշ Եսայանի, Կարապետ Հալաջյանի, Հայկ Բուզանդյանի, Սարգիս Քազանջյանի, Շանթ Քազանջյանի և Հակոբ Քազանջյանի հետ:
Օգոստոսի 7-ին, ժամը 20:19-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի բնակիչը՝ Մ. Ղ.-ն (ծնված 1990 թ.), ժամը 10:30-ի սահմաններում Օձուն հանգստյան տնից գնացել է մոտակա անտառ և չի վերադարձել, հեռախոսազանգերին չի պատասխանում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Օգոստոսի 7-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների աչալրջության շնորհիվ կանխվել է արգելված իրերի փոխանցման փորձը:
Օգոստոսի 8-ին, ժամը 15:38-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մ-4 ավտոճանապարհին՝ Հաղարծին բնակավայրի մոտակայքում, «ԳԱԶ 31» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է, տուժածներ չկան, ավտոմեքենայից առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Թուրքիայի հյուսիսի Օրդու նահանգի Ունիե քաղաքի շրջանում չորս կամուրջ Է փլվել տեղատարափ անձրեւների պատճառով, չորս մարդ վերքեր Է ստացել: Այդ մասին հայտնել է Ունիեի քաղաքագլուխ Ահմեթ Չամյարը:
ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնում նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևանում գործող «Ֆրանսիական ուռուցքաբանության ինստիտուտ» կազմակերպության բուժաշխատակից Ա. Փ.-ն ՀՀ Վերահսկիչ պալատում աշխատանքի տեղավորելու պատրվակով Լ. Ս-ից պահանջել և ստացել է խոշոր չափի՝ 500 ԱՄՆ դոլար, որը հետագայում հափշտակել է: Այս մասին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության Հանրային կապերի բաժնից:
Հայաստանյան որոշ լրատվամիջոցներ, հղում անելով սեփական աղբյուրներին,հայտնում են, որ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները օգոստոսի 7-ին այցելել են նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի առանձնատուն, ինչպես նաև նրա ընտանիքին պատկանող «Արտաշատ Վինկոն» գինու և կոնյակի գործարան:
Օգոստոսի 8-ին, ժամը 14:21-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Բերդ քաղաքի Սասունցի Դավթի փողոցի տներից մեկի շքամուտքում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: