ԱՄԷ-ն ավելի քան 82 մլրդ դոլար է ներդրել ֆրանկոֆոն երկրներում
ԱՄԷ-ն ավելի քան 82 մլրդ դոլար է ներդրել ֆրանկոֆոն երկրներում, իսկ ֆրանկոֆոն երկրների ներդրումները ԱՄԷ-ում հասել են 19,46 մլրդ դոլարի։
Ֆրանսերենը էմիրաթական դպրոցներում դասավանդվող 3-րդ լեզուն է՝ արաբերենից և անգլերենից հետո, իսկ ֆրանսախոսների թիվը ԱՄԷ-ում հասնում է մոտ 300 հազարի, ինչպես նաև ավելի քան 10 հազար ուսանող գրանցված է 6 ֆրանկոֆոն մասնավոր դպրոցներում։
Արաբական Միացյալ Էմիրությունների պատվիրակությունը մասնակցում է հոկտեմբերի 7-ից 12-ը Հայաստանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի միջոցառումներին։



