Սույնով շնորհակալություն եմ հայտնում Ընկերության կոլեկտիվին՝ արտադրական գործընթացի վերսկսմանն ուղղված ջանքերի համար։ Մեզ հաջողվեց վերադառնալ աշխատանքային բնականոն հուն՝ ի հեճուկս գործադրվող բազմաբնույթ ճնշումների և գնահատականների՝ գիտակցելով Ընկերության ռազմավարական և տնտեսական նշանակությունը մարզի և Հայաստանի Հանրապետության համար։
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգում կատարվել են փոփոխություններ։ Համակարգում ավելացել է «Հարկային հաշվեկշիռ» նոր էջ, որի միջոցով եկամուտների հայտարարագիր ներկայացրած քաղաքացիները սոցիալական ծախսի փոխհատուցման գումարները կարող են ստանալ ավելի արագ և պարզ ընթացակարգով՝ չսպասելով օրենքով սահմանված վերջնաժամկետին, այնքան մինչև միասնական հաշվին վերադարձն իրականացվի ինքնաշխատ։
ՀՀ-ում շահումով խաղերի ոլորտի համար ներկա հարկերից և տուրքերից բացի 10 տոկոս շահութահարկ սահմանելու մասին աղմկահարույց օրինագիծը պետք է լրացուցիչ քննարկվի Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նախագծի հեղինակ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հայկ Սարգսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու օրինագիծն ընդգրկված չէ այս լիագումար նիստերի օրակարգում։
Խիստ կարևոր՝ WhatsApp, Telegram, Viber պաշտպանելու մասին. հարձակումները շատանում են. Մարտիրոսյան
Պետական եկամուտների կոմիտեն, ՀՀ կառավարության հետ համատեղ, հիշեցնում է՝ 2025 թվականին, 2024 թվականի հաշվետու տարվա համար, եկամուտների հայտարարագիր պետք է ներկայացնեն 2023 թվականի հաշվետու տարվա համար հայտարարագիր ներկայացրած ֆիզիկական անձինք և նոր խմբերը (բացառությամբ դեկտեմբերի 31-ի դրությամբ անչափահաս համարվող անձանց)։
«Ucom Ֆելլոուշիփ» ինկուբացիոն ծրագրի մասնակիցները այցելել են Ucom գլխամասային գրասենյակ, որտեղ հանդիպում են ունեցել ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի հետ։
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն առաջարկում է ոստիկանությանը հասանելիություն տալ պետական և համայնքային կազմակերպությունների տեսանկարահանող սարքերին:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Lada» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը։
Դեկտեմբերի 21-ի համեմատ, ցերեկվա տևողությունը երկարել է մոտ 51 րոպեով. Սուրենյան
Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.03 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.1 դրամ:
Երևան քաղաքում փետրվարի 11-12-ին, 15-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 13-ի երեկոյան, 14-ին, 15-ի գիշերը սպասվում է ձյուն։
«Այսօր աչքով ընկավ մի քարտեզ, որտեղ Հռոմում՝ կարծես թե թուրքերի կողմից արված ցուցադրությունում ներկայացված քարտեզում բացակայում է Հայաստանը: Ավելին, Ադրբեջանը մի տեսակ նաև զբաղեցնում է Հայաստանի մի մասը:
Փետրվարի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։45-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Աբելյան փողոց 8 հասցեում մի խումբ անձանց միջև ծեծկռտուք է տեղի ունենում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ փառատոնը նաև հիմք կհանդիսանա երկու երկրների կինոգործիչների միջև համագործակցությունը խորացնելու և համատեղ ֆիլմեր ստեղծելու համար:
Ծնողները պետք է հատուկ ուշադրություն դարձնեն երեխայի դաստիարակությանը, ավելի շատ ժամանակ տրամադրեն նրան, որպեսզի երեխայի մոտ չձևավորվի թշնամական վերաբերմունք, ագրեսիվություն հասարակության նկատմամբ:
Թուրքիայի նախագահականի ռազմավարության և բյուջեի վարչությունը զեկույց է հրապարակել 2 տարի առաջ Քահրամանմարաշ (պատմ. Մարաշ) և Հաթայ նահանգներում գրանցված ուժգին երկրաշարժերի հետևանքների հաղթահարման գործընթացի վերաբերյալ:
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Աբովյանի քննչական բաժին:
Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։
«Կրթություն և համերաշխություն» արհեստակցական կազմակերպությանը տրվող դրամաշնորհները դառնում են ավանդույթ․ Կրթության, Գիտության, Սպորտի և մշակույթի նախարարությունն այս տարեսկզբին էլ է որոշել մի կլորիկ գումար հատկացնել կազմակերպությանը՝ հանրակրթական դպրոցների տնօրենի հավակնորդների զարգացման ծրագրերի փորձաքննության իրականացման համար։
«Արմավիր» ՔԿՀ–ի պետ Արսեն Արզումանյանը սեփական դիմումի համաձայն՝ ազատվել է պաշտոնոց։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է Արդարադատության նախարարի մամուլի խոսնակը։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, գույքը ոչնչացնելու կամ վնասելու՝ 2, բնակարանային գողության ու խուլիգանության ՝ 1-ական դեպք։
Փետրվարի 10-ին, ժամը 17:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Կիևյան կամրջից։
Ոստիկաններն ու պարեկները նշված թաղամասի բարձրահարակ շենքերից մեկի բակում հայտնաբերել են կնոջ դի։
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «ԾԻՐԱՆ ՄԱՐԿԵՏ» ՍՊԸ-ին պատկանող երկու հացի արտադրամասերի արտադրական գործունեությունը: Այս մասին հայտնում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից:
Վիճաբանությանը միացել են Խդրյանի ընկերները` 29-ամյա Արմեն Ղազարյանը, 28-ամյա Արթուր Գալստյանը, 31-ամյա Մարզպետ Գալստյանը և դեռևս չճշտված մի քանի անձինք։
Հունվարի 31-ին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կողմից միաժամանակյա անսպասելի խուզարկություններ են կատարվել մայրաքաղաքի՝ գրասենյակային նշանակության տարածքներում։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ միջոցառումներ՝ հանցագործությունը կատարած անձի կամ անձանց ինքնությունը ճշտելու, նրանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ, ինչպես նաև ճշտելու տուժած քաղաքացու ինքնությունը:
Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ՊՆ զորամասերից մեկի հրաձգային գումարտակի հրամանատար Ա. Ա. – ն ՊՆ երեք այլ ծառայողների օժանդակությամբ հափշտակել է շուրջ կես միլիոն դրամ արժողությամբ դիզելային վառելիք:
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստին տևական ժամանակ չէին զեկուցում տրանսպորտի ուղեփոխադրման քանակը։ Այսօր գործակարգավարական նիստին զեկուցեցին, որ հունվարի 31-ից մինչև փետրվարի 6-ն ընկած ժամանակահատվածում տեղի է ունեցել 1,442,685 ուղեփոխադրում։ Այդ թիվը բաժանելով 7 օրվա վրա՝ ստացվում է, որ մեկ օրվա ուղեփոխադրման քանակը կազմում է 206,097։
ԶՊՄԿ-ի ղեկավարությունը, հանդես գալով որպես իր աշխատակիցների համար երաշխավոր, ստանձնում է համապատասխան պարտավորություններն ու հրապարակում է այս հայտարարությունը՝ հաստատելով, որ փոփոխությունները կիրականացվեն սահմանված ժամկետներում։