Բաժիններ՝

Աբովյան քաղաքում գողություն են կատարել կայանված «Chevrolet Volt»-ից

Այսօր՝ փետրվարի 10-ին, գողության դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջան թաղասի շենքերից մեկի բակում կայանված ավտոմեքենան թալանել են:

Պարզվել է, որ անհայտ անձը կամ անձինք նշված շենքի բակում կայանված «Chevrolet Volt» մակնիշի ավոտմեքենան ամբողջությամբ թալանել են:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ միջոցառումներ՝ հանցագործությունը կատարած անձի կամ անձանց ինքնությունը ճշտելու, նրանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ, ինչպես նաև ճշտելու տուժած քաղաքացու ինքնությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս