![](/banners/BeFunky-design.jpg)
«Քաղաքացիների 62% չեն վճարում 150 դրամ». Չախոյան
![](https://168.am/wp-content/uploads/2025/02/Screenshot_2-3.png)
Արթուր Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քաղաքացիների 62% չեն վճարում 150 դրամ։
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստին տևական ժամանակ չէին զեկուցում տրանսպորտի ուղեփոխադրման քանակը։ Այսօր գործակարգավարական նիստին զեկուցեցին, որ հունվարի 31-ից մինչև փետրվարի 6-ն ընկած ժամանակահատվածում տեղի է ունեցել 1,442,685 ուղեփոխադրում։ Այդ թիվը բաժանելով 7 օրվա վրա՝ ստացվում է, որ մեկ օրվա ուղեփոխադրման քանակը կազմում է 206,097։
Հիմա փաստերով՝
Հիմք ընդունենք Երևանի քաղաքապետի տեղակալ, ՔՊ-ական Սուրեն Գրիգորյանի պնդումները, որ օրական տրանսպորտի ուղեփոխադրման քանակը կազմում է 550,000, ստացվում է, որ օրական 343,903 քաղաքացի չի վճարում 150 դրամ։
Այս հաշվարկով դուրս է գալիս, որ 62% քաղաքացիներ չեն վճարում 150 դրամ։
❗️ Հաշվի առնելով, որ այսօր փետրվարի 10-ն է, երկուշաբթի օր, ակնհայտ է դառնում, որ Երևանի քաղաքապետարանը թաքցնում է իրական տրանսպորտի ուղեփոխադրման թվերը։
Չորս օրվա ուղեփոխադրման տվյալները չհրապարակելը արդեն իսկ վկայում է, որ ժողովրդի բոյկոտը չափազանց արդյունավետ է։ Հակառակ դեպքում՝ ինչու է քաղաքապետարանը թաքցնում իրական ուղեփոխադրման թվերը։
#Բոյկոտը շարունակվում է)))»։