Բաժիններ՝

Կասեցվել է «Ծիրան մարկետ» ՍՊԸ-ին պատկանող երկու հացի արտադրամասերի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «ԾԻՐԱՆ ՄԱՐԿԵՏ» ՍՊԸ-ին պատկանող երկու հացի արտադրամասերի արտադրական գործունեությունը: Այս մասին հայտնում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից:

Կասեցման հիմք են հանդիսացել տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից արձանագրված մի շարք խախտումներ:

Մասնավորապես՝

Երևան, Հրաչյա Քոչար 2ա հասցեում գործող արտադրամասում

Առաստաղը չի ապահովել մասնիկների թափվելու և բորբոսի առաջացման վտանգի կանխարգելումը,

Սանհանգույցի դուռը բացվել է դեպի արտադրական տարածք,

Չեն եղել ձեռքերը սրբելու կամ չորացնելու համար անհրաժեշտ սարքեր:

Երևան, Շինարարների 12 հասցեում գործող արտադրամասում

Պատերը, դռները հարթ չեն եղել, պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերից,

Արտադրական սարքավորումները, այդ թվում՝ եփման վառարանն ու դարակաշարերը, որոնք անմիջական շփման մեջ են սննդամթերքի հետ, չեն գտնվել նորոգ ու բարվոք վիճակում:

Տեսչական մարմնի կողմից սահմանվել է ժամկետ խախտումները վերացնելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս