Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
                                    Երևան քաղաքում փետրվարի 11-12-ին, 15-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 13-ի երեկոյան, 14-ին, 15-ի գիշերը սպասվում է ձյուն։
Հանրապետության տարածքում փետրվարի 11-12-ը, 13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 13-ի երեկոյան, 14-ի գիշերը շրջանների զգալի մասում, 14-ի ցերեկը, 15-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն։
Քամին՝ հարավարևելյան, 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 11-ի գիշերը կնվազի ևս 3-5 աստիճանով։
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    