Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 12-ին, ժամը 08:35-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 12-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
«Փաստ» թերթը գրում է. «Օրերս Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը ազգությամբ հայ հոլիվուդյան պրոդյուսեր Ստեփան Մարտիրոսյանին դատապարտել է 5 տարի 7 ամիս ժամկետով ազատազրկման:
«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունքին» հասած տեղեկությունների համաձայն՝ քաղաքում հայտնվել են անձինք, ովքեր մուտք են գործում տարբեր ԱՊՊԱ ընկերությունների բազաներ եւ գտնում քաղաքացիների, որոնց ԱՊՊԱ-ների ժամկետները մոտ օրերս լրանում է:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Այս տարվա փետրվարի 10-ի տվյալներով՝ աշխարհում բենզինի միջին գինը կազմել է 1.09 դոլար՝ հունվար ամսվա 1.11 դոլարի դիմաց: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը արձանագրեց, որ բենզինի եւ դիզելային վառելիքի գները 10 դրամով նվազել են: Հայաստանյան որոշ բենզալցակայաններում ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրը վաճառվում է 400 դրամով, պրեմիումը՝ 420 դրամով:
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ավագանու իմ գործընկեր Սաթենիկ Մկրտչյանի հարցին ի պատասխան, անդրադարձել եմ մանկապարտեզներում ստուգումների հարցին:
25 տարեկան հասակում մահացել է բրիտանացի դերասան Ռաֆայել Քոուլմենը:
Նախորդ տարվա նոյեմբեր և այս տարվա հունվար ամիսներին Գավառի Դիմիրճյան փողոցի մի տնից երկու անգամ գողություն էին արել:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, փետրվարի 10-ին, ժամը 14.10-ին, Սայաթ-Նովայի պողոտայից բերման են ենթարկել 17-ամյա Նաիրա Պ.-ին, որը փետրվարի 8-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 1-ին մասի մեղադրանքով:
Հայաստանի կառավարությունը բանակցում է ամերիկյան պատժամիջոցների ներքո գտնվող իրանական Tabriz Petrochemical Company ընկերության հետ «Նաիրիտ» գործարանի հնարավոր վերագործարկման շուրջ։
Հանցագործություն ծնող բարքերի դեմ պայքարի համատեքստում հերթական հատուկ միջոցառումն իրականացվեց Գեղարքունիքի մարզում։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Գեղարքունիքի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների ծառայողները օպերատիվ տեղեկությունների հիման վրա տարբեր կասկածանքներով ոստիկանության Գավառի, Սևանի, Մարտունիի, Վարդենիսի և Ճամբարակի բաժիններ բերման են ենթարկել քրեական ենթամշակույթ կրող և այդ ենթամշակույթին հարող անձանց։
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն այշախատանքային այց կկատարի Արաբական Միացյալ Էմիրություններ:
ՀՀ ԱԳՆ հայտարարություն է տարածել «Սարիբեկյանն ու Բալյանն ընդդեմ Ադրբեջանի» ՄԻԵԴ-ի վճռի առնչությամբ, որում մասնավորապես նշված է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն առաջին անգամ ամրագրել է Ադրբեջանի պատասխանատվությունը ՀՀ քաղաքացուն կյանքի զրկելու գործում և արձանագրել, որ ՀՀ քաղաքացին տանջամահ է արվել մասնավորապես Ադրբեջանի ռազմական ոստիկանության ստորաբաժան անձնակազմի բռնի գործողությունների հետևանքով:
Դերասան, բեմադրիչ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Էլբակյանն իր ստեղծագործական կյանքում աշխատել է մի շարք թատրոններում, բեմադրել թատերասերների և քննադատների բարձր գնահատականներին արժանացած բազմաթիվ ներկայացումներ, սիրել իր աշխատանքն ու հավատարիմ մնացել իր մասնագիտական սկզբունքներին:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հասցեին առերևույթ հնչած սպառնալիքների հարցով գրությունը Գլխավոր դատախազությունն ուղարկել է ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Նորին Մեծություն Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ-Հուսեյն Ալ-Հաշիմիին:
Գյումրու ավագանին որոշել է մարդասիրական օգնություն ուղարկել Չինաստանի Սիան քաղաք:
«Մենք՝ Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլը, շատ պարզ գաղափարախոսություն ունենք․ եթե չեք ծխում, մի՛ սկսեք: Եթե ծխում եք՝ թողե՛ք։ Եթե չեք թողնում, անցե՛ք այլընտրանքի»:
Այսօր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից անցկացված խորհրդակցության ընթացքում, որին ներկա է եղել նաև ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ամփոփվել են 2019թ. ընթացքում ՀՀ զինվորական դատախազության գործունեության, զինված ուժերում հանցավորության դեմ անցագործության դեպքերով իրականացվող քննությունների էֆեկտիվության բարձրացման ուղղությամբ իրավապահ մարմինների աշխատանքի արդյունքները:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի`փետրվարի 10-ից 11-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 70 դեպք, որից 14-ը՝ նախկինում կատարված։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում փետրվարի 11-ին հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Նորին Մեծություն Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ-Հուսեյն Ալ-Հաշիմիին:
Փետրվարի 11-ին, ժամը 12:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Բերդ համայնքի Տավուշ գյուղում այրվում է խոտածածկույթ:
«Ոստիկանությունը չի՛ կարողանում վենդետաների շղթան բացահայտել ու զինաթափել զինված խմբերին». Տարոն Սիմոնյան
Պաշտպանության նախարարը զորամասեր ստուգումներ ծրագրել է, և դրանք իրականացվում են: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Անձամբ ինձ համար այս լուրը շատ ուրախալի էր, որովհետև բազմիցս խոսվել է առաջատար տեխնոլոգիաների ոլորտին պետական շոշափելի աջակցության պակասի մասին (7 x 2.5 միլլիոն դրամը իհարկե շատ փոքր գումար է, բայց ամեն դեպքում լուրը ուրախալի էր)։
Հայաստանի Լոռու և Սյունիքի մարզերում գրանցված՝ «Զեյթուն Սվիթ» ՍՊԸ արտադրության ջնարակապատ էկլերից բնակիչների թունավորման դեպքերի կապակցությամբ` ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մարզային կառույցների մասնագետները ձեռնարկել էին վերահսկողական գործողություններ:
Փետրվարի 10-ին 5-րդ զորամիավորումում անցկացվել են վարժանքներ հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողների մասնակցությամբ:
Որոշ դպրոցների ուսուցիչներ բարձրաձայնում են հունվար ամսվա աշխատավարձը չստանալու մասին: Նրանց փոխանցմամբ՝ այսօր արդեն փետրվարի 11-ն է, բայց դեռ ոչ մի ուսուցիչ աշխատավարձ չի ստացել, քանի որ գումարը պետբյուջեից չի փոխանցվել դպրոցներին: Իսկ իրենք վարկեր ունեն, ապառիկներ են վերցրել, առօրյա ծախսեր ունեն:
Սյունիքի մարզում ձյան սողանքի հետևանքով ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային երեք զինծառայողների մահվան դեպքից հետո «Արմենպրես»-ը դիմել էր ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին՝ մարտական հերթապահության կազմակերպման գործընթացին ծանոթանալու և նկարահանումներ իրականացնելու համար:
Փետրվարի 11-ին, ժամը 13:39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Իշխանասարի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած: