Իշխանությունը զոհաբերում է պետական անվտանգությունը հանուն սեփական իշխանության երկարաձգման. Տիգրան Աբրահամյան
РУС
ENG
Լրահոս
Վստահ ասում եմ` ՀՀ ԶՈւ-ն ոչ թե կրճատելու, այլ համալրելու խնդիր ունի ու դա պետք է ոչ թե պшտերազմ սկսելու, այլ երկրի պաշտպանությունն ապահովելու համար․ Աբրահամյան
09:20 • 22.10.25
Վստահ ասում եմ` ՀՀ ԶՈւ-ն ոչ թե կրճատելու, այլ համալրելու խնդիր ունի ու դա պետք է ոչ թե պшտերազմ սկսելու, այլ երկրի պաշտպանությունն ապահովելու համար․ ԱբրահամյանՔաղաքականություն
Վստահ ասում եմ` ՀՀ զինված ուժերը ոչ թե կրճատելու, այլ համալրելու խնդիր ունեն ու դա պետք է ոչ թե պատերազմ սկսելու, այլ երկրի պաշտպանությունն ապահովելու համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Եթե նույնիսկ համոզվածություն լինի, որ առաջիկա 5 տարում պատերազմ չի լինելու, նույնիսկ այդ պարագայում պարտադիր ժամկետային ծառայության կրճատումը վնասելու է երկրի պաշտպանողականությանը:
Իշխանությունը զոհաբերում է պետական անվտանգությունը հանուն սեփական իշխանության երկարաձգման:
Այս որակի և տեսակի իշխանությունը, որը ազգային շահերը մեկ անգամ չէ, որ սակարկման է հանել, շարունակում է իր քաղաքական գիծը` ստորադասելով երկրի առաջնահերթությունները»,-գրել է Աբրահամյանը։

