Բաժիններ՝

Ճապոնիայի նոր ԱԳ նախարարն իր առաջին մամուլի ասուլիսում անդրադարձել է ՌԴ-ի, Չինաստանի և ԿԺԴՀ-ի կապերին

Ճապոնիայի արտաքին գործերի նախարարության նոր ղեկավար Տոսիմիցու Մոտեգին, որն արդեն այդ պաշտոնն զբաղեցրել է 2019-ից մինչև 2021 թվականը, նշանակումից հետո իր առաջին մամուլի ասուլիսում անդրադարձել է Ռուսաստանի և Չինաստանի հետ Հյուսիսային Կորեայի համագործակցության թեմային։

«Ռուսաստանի և Չինաստանի հետ Հյուսիսային Կորեայի համագործակցության ամրապնդումն անհանգստության տեղիք է տալիս», – նշել է նա՝ ընդգծելով, որ Ճապոնիայի շուրջ տարածաշրջանում և ամբողջ աշխարհում անվտանգության իրավիճակը զգալիորեն վատթարացել է այն ժամանակից հետո, երբ ինքը զբաղեցնում էր Ճապոնայի արտգործնախարարի պաշտոնը։ 

Մոտեգին քննադատել է Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայում, անհանգստություն է հայտնել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի կապակցությամբ, ինչպես նաև դատապարտել է ԿԺԴՀ-ի հրթիռային և միջուկային ծրագրի զարգացումը։

Ճապոնիայի նոր արտգործնախարարը վստահություն է հայտնել, որ միջազգային հանրությունը մեծ սպասումներ ունի Ճապոնիայի դիվանագիտական ​​աշխատանքի առնչությամբ՝ խոստանալով ակտիվացնել աշխատանքն այդ ուղղությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս