Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում Ադրբեջանի դեսպանության առջև ադրբեջանցիների կողմից իրականացված հակահայկական ցույցը արտոնված չի եղել քաղաքի իշխանությունների կողմից:
Թուրքիայում օգոստոսի 30-ին «Հաղթանակի օրվա» կապակցությամբ Թուրքիայի պետական ռադիոհեռուստաընկերությունը (TRT) Անկարայի Քոջաթեփեի բարձունքից ուղիղ եթեր է հեռարձակել: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Օգոստոսի 30-ին, ժամը 03.30-ին, Երևանի Արտաշատի խճուղում «Ռենո Լոգան» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի բաժանարար բետոնե պատնեշին. 38-ամյա ուղևոր Հակոբ Աբրահամյանը տեղում մահացել է, իսկ 35-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության Նոյեմբերյանի և Թումանյանի բաժինների ծառայողները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և փնտրողական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 29-ին, ժամը 19.10-ին, 1978 թ. ծնված Վահագն Մամյանին հայտնաբերել են Լոռու մարզի Շնող բնակավայրի «Գուգութ» հանդամասում և ներկայացրել Նոյեմբերյանի քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են:
Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը խստորեն դատապարտում է Փարիզում Կոմիտաս Վարդապետի արձանի պղծումը։
Սևանա լճում իրականացվել են գիտական մակարդակով ստորջրյա հնագիտական հետախուզական աշխատանքներ. սուզորդները լճի հատակին փաստագրել են խորտակված նավակի պահպանված հատված, որոշ բեկորներ դուրս են բերել ափ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 31-ից սեպտեմբերի 4-ը կլինի արձակուրդում:
ՅՈՒՆԻՍԵՖ-ը միանվագ դրամական օգնություն կտրամադրի 0-18 տարեկան 3110 երեխաների, որոնց ընտանիքները պետական ընտանեկան նպաստի համակարգի շահառուներ են: Միանվագ դրամական օգնությունը կկազմի 26 500 դրամ՝ յուրաքանչյուր երեխայի համար: Ծրագրի շահառու են հանդիսանում Հայաստանի ողջ տարածքում բնակվող, նպաստառու ընտանիքների հաշմանդամություն ունեցող երեխաները:
Օգոստոսի 31-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 43781 դեպք, որոնցից 37722-ն` առողջացած, 879-ը` մահվան ելքով: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
Օգոստոսի 30-ին, ժամը 23։34-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վ.Սարգսյան փողոցում՝ «Եգան» խանութի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են ավտոմեքենաներ, ավտոմեքենայում արգելափակված քաղաքացի կա։
Օգոստոսի 31-ին, ժամը 02։39-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացու և Գերցենի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ։
Դավիթ Խաժակյանը` տրանսպորտային համակարգի մասին. ՈւՂԻՂ։
Օգոստոսի 30-ին, ժամը 21:11-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ։
Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտա-Գլինկայի փողոց խաչմերուկի լուսացույցների ազդանշանների տեսանելիությունը բարելավելու նպատակով 2020 թ. օգոստոսի 31-ին նշված խաչմերուկի Տիգրան Մեծի պողոտայի տրանսպորտային լուսացույցները երթևեկելի մասի աջ կողմից կտեղափոխվեն և կտեղակայվեն երթևեկելի մասի վրա:
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում պղծել են հայ մեծանուն կոմպոզիտոր Կոմիտասի հուշարձանը։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 31-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը:
Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատարներ Լեւոն Արոնյանը, Էլինա Դանիելյանն ու Գաբրիել Սարգսյանը սոցիալական ցանցերում արած գրառումներով սուր քննադատության են ենթարկել Շախմատի միջազգային ֆեդերացիային (ՖԻԴԵ), որն առաջին անգամ անցկացված օնլայն Օլիմպիադայի չեմպիոններ է հռչակել Ռուսաստանի եւ Հնդկաստանի թիմերին։
Օգոստոսի 30-ին, տեղական ժամանակով ժամը 22:07-ին (Գրինվիչի ժամանակով օգոստոսի 30-ին ժամը` 18:07-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.97⁰ և արևելյան երկայնության 43.89⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան Աշոցք գյուղից 8 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ, 2.9 մագնիտուդով երկրաշարժ:
Կորոնավիրուսով վարակվածների թվի աճի պատճառով Մյունխենում առաջին անգամ պատմության մեջ արգելվել է ալկոհոլային խմիչքների գիշերային վաճառքը եւ հանրային վայրերում գիշերային ժամերին ակլոհոլի օգտագործումը։ Այս մասին հայտնում է Մյունխենի քաղաքապետարանի պաշտոնական կայքը։
Ոստիկանության Կումայրիի բաժնի ՔՀԲ ծառայողները օգոստոսի 28-ին, ժամը 1.00-ի սահմաններում, Կոմինտերնի փողոցի տներից մեկի խորդանոցից գողոթյուն կատարելու պահին բռնել և բաժին բերման են ենթարկել 60-ամյա մի տղամարդու:
Ընտանիքն Աստծո ամենամեծ պարգևն է, որ տրված է մարդուն` հոգևոր երջանկություն վայելելու համար: Այն սիրո և հանդուրժողականության վրա հիմնված հոգևոր արժեք է, որն անհրաժեշտ է պահպանել ու զորացնել, քանի որ ընտանիքի հիմքը սերը և փոխադարձ հարգանքն է:
Ինդոնեզիայի առողջարանային Բալի կղզին օտարերկրացի զբոսաշրջիկների համար մինչեւ 2020 թվականի վերջը փակ կմնա կորոնավիրուսի հետ կապված իրադրության ֆոնին: Այդ մասին տեղեկացնում է Jakarta Post թերթը:
Մահացել է ՀԱՀ-ից 116-ամյա Ֆրեդի Բլոմը (Freddie Bloom), որը համարվում է պատմության մեջ ամենատարեց տղամարդը։ Այս մասին հայտնում է The Guardian-ը՝ վկայակոչելով երկարակյացի հարազատներին։ Աֆրիկացին ծնվել է 1904 թվականի մայիսի 8-ին: Երբ նա դեռահաս էր, նրա ամբողջ ընտանիքը մահացել է իսպանական գրիպի համաճարակի պատճառով։ Ամբողջ իր կյանքը նա նվիրել է հողագործությանն ու շինարարության աշխատանքներին։ Բլոմը 46 տարի ամուսնացած է եղել մեկ կնոջ հետ: Նրանք երեք երեխա են ուեցել, իսկ ավելի ուշ հայտնվել է ևս հինգ երեխա:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 31-ին ժամը 10.00-ից մինչև սեպտեմբերի 1-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Լոռու մարզի՝ Մեծ Պարնի գյուղի /Հին և Նոր/ ջրամատակարարումը:
SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, թե ինչպես է օգոստոսի 28-ին՝ Գորիս քաղաքում, տեղի ունեցել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի մասնակցությամբ վիճաբանություն-ծեծկռտուքը:
Պարետատունը հաստատել է Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում հանրակրթական ուսումնական հաստատություններում գործունեության կազմակերպման ուղեցույցը: Այս մասին տեղեկացնում է նախարարության պաշտոնական կայքը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել:
Օգոստոսի 30-ին, տեղական ժամանակով ժամը 19:14-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 15:14-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.87⁰ և արևելյան երկայնության 45.15⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Եղեգնաձոր քաղաքից 20 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2.8 մագնիտուդով երկրաշարժ:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 30-ին ընդունել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանին: