Բաժիններ՝

Մահացել է «պատմության մեջ ամենատարեց տղամարդը»

Մահացել է ՀԱՀ-ից 116-ամյա Ֆրեդի Բլոմը (Freddie Bloom), որը համարվում է պատմության մեջ ամենատարեց տղամարդը։ Այս մասին հայտնում է The Guardian-ը՝ վկայակոչելով երկարակյացի հարազատներին։ Աֆրիկացին ծնվել է 1904 թվականի մայիսի 8-ին: Երբ նա դեռահաս էր, նրա ամբողջ ընտանիքը մահացել է իսպանական գրիպի համաճարակի պատճառով։ Ամբողջ իր կյանքը նա նվիրել է հողագործությանն ու շինարարության աշխատանքներին։ Բլոմը 46 տարի ամուսնացած է եղել մեկ կնոջ հետ: Նրանք երեք երեխա են ուեցել, իսկ ավելի ուշ հայտնվել է ևս հինգ երեխա:

114 տարեկանում Բլոմը մտածում էր թողնել ծխելը: Այդ պահին, չնայած պատկառելի տարիքին, նա կարողանում էր ինքնուրույն տեղաշարժվել և բողոքում էր միայն այն բանից, որ վատ է լսում և քայլում է ոչ այնքան արագ, որքան երիտասարդ տարիքում։

Մահվանից երկու շաբաթ առաջ, ինչպես հաստատում են նրա հարազատները, նա դեռ փայտ էր կտրում։ Սակայն դրանից կարճ ժամանակ անց Բլոմը բառացիորեն նվաղեց երեք օրվա ընթացքում։ Երկարակյացը հիվանդանոցում մահացել է բնական պատճառներից:

Աֆրիկացին ասում էր, որ ինքը երկարակեցության որևէ գաղտնիք չի ունեցել, այլ տարեց տարի ապրելուն օգնել է վերին ուժերի կամքը։

Ֆրեդի Բլոմային անվանել են Հարավային Աֆրիկայի ամենահին բնակիչը։ Ընդ որում, Հարավաֆրիկյան խոշորագույն պարբերականներից մեկը՝ The Times-ը, պնդում է, որ Բլոմը կարող է համաշխարհային ռեկորդին հավակնել որպես երկարակյաց:

Ըստ պաշտոնական տվյալների՝ երբևէ ապրած տղամարդկանցից ամենատարեցը համարվում է ճապոնացի Ձիրոէմոն Կիմուրան, ով ապրել է 116 տարի և 54 օր: Եթե Ֆրեդի Բլումը իսկապես ապրել է 116 տարի եւ 106 օր, նրան կարելի է համարել ամենածեր տղամարդը՝ երբևէ ապրածներից: Այս պահին ներկայումս ապրող տղամարդկանցից ամենատարեցը համարվում է Ռումինիայի Բուխարեստ քաղաքի 111-ամյա բնակիչ Դումիտրու Կոմանեսկուն:

Երկարակեցության համընդհանուր ընդունված ռեկորդը պատկանում է ֆրանսուհի Ժաննա Կալմանին, որը 1997 թվականին մահացել է 122 տարեկան եւ 164 օր հասակում: Հետազոտողները կասկածի տակ են դնում նրա տարիքը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս