 
                        TRT-ի հաղորդավարուհին ուշագնաց է եղել ուղիղ եթերում
Թուրքիայում օգոստոսի 30-ին «Հաղթանակի օրվա» կապակցությամբ Թուրքիայի պետական ռադիոհեռուստաընկերությունը (TRT) Անկարայի Քոջաթեփեի բարձունքից ուղիղ եթեր է հեռարձակել: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Շոգ եղանակի և 4 ժամ անընդմեջ հեռարձակման պատճառով TRT-ի լրագրող, հաղորդավար Նիլգյուն Բալքաչի ինքնազգացողությունը վատացել է և վերջինս ուշագնաց եղել:
Նրան անմիջապես օգնության են հասել օպերատորները:
Բալքաչն ուղիղ եթերի ժամանակ մինչ վայր ընկնելն ասել է. «Ծանր պայմաններում ենք հեռարձակումն իրականացնում: Այստեղ շոգ եղանակ է»:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        