![](/banners/BeFunky-design.jpg)
Լևոն Արոնյանը, Էլինա Դանիելյանն ու Գաբրիել Սարգսյանը սուր քննադատության են ենթարկել ՖԻԴԵ-ին
![](https://168.am/wp-content/uploads/2016/02/levon-aronyan.jpg)
Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատարներ Լեւոն Արոնյանը, Էլինա Դանիելյանն ու Գաբրիել Սարգսյանը սոցիալական ցանցերում արած գրառումներով սուր քննադատության են ենթարկել Շախմատի միջազգային ֆեդերացիային (ՖԻԴԵ), որն առաջին անգամ անցկացված օնլայն Օլիմպիադայի չեմպիոններ է հռչակել Ռուսաստանի եւ Հնդկաստանի թիմերին։
«Պետք է ենթադրել, որ ինչպես միշտ, մեզնից ոմանք քիչ անջատված են ինտերնետից, քան մյուսները»,- Թվիթերում գրել է Լեւոն Արոնյանը՝ ավելացնելով #1984-ը՝ ակնարկելով Օրուելի «1984» հակաուտոպիան։
«ՖԻԴԵ-ում իսկապես կարծո՞ւմ են, որ իրենք ամենախելացին են, իսկ մյուսները ապուշ են։
Ամոթ եւ խայտառակություն նրանց՝ իրենց փչացած եւ գարշահոտ գործունեությամբ։ Այս ամենից հետո նրանք պետք է հրաժարական տան։ Սա մեծ խայտառակություն է շախմատի համար»,- Թվիթերում գրել է Էլինա Դանիելյանը։
«Ինչպիսի խայտառակություն։ Արկադի Դվորկովիչ եւ Էմիլ Սուտովսկի, դուք ձախողվեցիք։ Դուք ամբողջ շախմատային աշխարհին ցույց տվեցիք, որ չունեք բարոյական սկզբունքներ»,- գրել է Գաբրիել Սարգսյանը Ֆեյսբուքում։