Կառավարության նախորդ նիստի օրակարգով ընդգրկված չզեկուցվող 23 հարցերից մեկն էլ վերաբերում էր «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին որոշման նախագծին: Նախագծով առաջարկվում է ընտանեկան պայմաններից ելնելով՝ 6 ամիս ժամկետով տարկետում տրամադրել հայտարարված զորակոչին զորակոչի ենթակա այն քաղաքացուն, ում ընտանիքի անդամը մահացել է հայտարարված զորակոչի ընթացքում:
Գյումրիում 43-ամյա կնոջ սպանության և նրա դստերը ծանր մարմնական վնասվածք հասցնելու համար մեղադրվող 28-ամյա երիտասարդը կալանավորվել է:
Տրուբեքը քաշելու ժամանկ կողքի հողը թափվել է իրենց վրա։ Այս մասին այսօր՝ մարտի 9–ին, լրագրողների հետ զրույցում ասաց երեկ Ներքին Չարբախում տեղի ունեցած ողբերգական դեպքից մահացած 38–ամյա Գագիկ Ղ.-ի հոր ընկերը՝ Հարություն Անտոնյանը։
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը (ԱԱՏՄ) կրթական գործընթացի վերսկսման համատեքստում հորդորում է նախադպրոցական և հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ղեկավարներին` ապահովել սանիտարական նորմերի եւ կանոնների պահպանումը՝ սահմանված ՀՀ առողջապահության նախարարի հրամանով։
«Նորք-Մարաշ» ԲԿ բժիշկները՝ փոքրիկ Անգելինայի վիճակի մասին. ՈՒՂԻՂ
Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի խոսքով՝ սիգի հետ կապված խնդիրները քրոնիկական բնույթ են կրում, և ոլորտում աշխատող մարդկանց մի մասը քրեական գործերով են անցնում, քանի որ տեսուչները ինչ-որ հարաբերությունների մեջ են եղել ձկնագողերի հետ։
Մարտի 9-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը ՊՆ ռազմական ոստիկանությունում մասնակցել է ՌՈ կենտրոնական ապարատի և ենթակա ստորաբաժանումների ղեկավար կազմի խորհրդակցությանը։
Մարտի 5-ին Գյումրիում տեղի ունեցած դեպքը՝ ծեծի հետևանքով 43-ամյա կնոջ մահվան ու նրա 13-ամյա դստեր՝ ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոցում հայտնվելու մասին լուրը հանրությանը շոկի ենթարկեց:
Մարտի լույս 8-ի գիշերը «Կապան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կապանի բաժին ահազանգեցին, որ վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 36-ամյա տղամարդու դի։ Բուժհաստատություն մեկնած օպերատիվ-քննչական խմբերը համատեղ աշխատանքով պարզեցին, որ Ձորաստան գյուղի բնակիչը հիվանդանոց է տեղափոխվել Կապանից Քաջարան տանող ճանապարհի սկզբնամասից։
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Վայոց Ձորի մսի վաճառքի կետերում անցկացված վերահսկողական գործողույթյունները ցույց են տվել, որ միս-մսեղիքի իրացումը կատարվում է իրավական ակտերով սահմանված կարգի խախտումներով:
Մարտի 9-ի ցերեկը, 10-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 14-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև:
Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջիկը մարտի 9-ի առավոտյան գիտակցության թեթև ակտիվություն է ցուցաբերել:
Այսօր առավոտյան հակառակորդը շարունակել է կրակել հայ-ադրբեջանական պետական սահմանի Տավուշի ուղղությամբ։
Ոստիկանության Արմավիրի և Բաղրամյանի բաժինների ՔՀԲ ծառայողները, համատեղ իրացնելով օպերատիվ տվյալները, մարտի 7-ին, ժամը 23.30-ին, «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերել և Արմավիրի բաժին բերման են ենթարկել 45-ամյա Վարուժան Ի.-ին։
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներից մեկը մարտի 6-ին, ժամը 21:30-ի սահմաններում շրջայց կատարելիս նկատել է, որ արգելապատի դրսի կողմից անհայտ անձինք պարանով ներնետել են կասկածելի փաթեթ և փորձել են իջեցնել հիմնարկի տարածք:
Մարտի 6-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել են քննարկումներ՝ կապված Բանակի կենտրոնական մարզական ակումբի վերագործարկման վերաբերյալ ՀՀ կառավարության որոշման նախագծի հետ:
2020թ. մարտի 8-ին՝ ժամը 02:00-ին, Կապանի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ իրենց մոտ է տեղափոխվել Կապան քաղաքի բնակչի դի՝ հրազենային վնասվածքներով:
Քրեական գործի քննության շրջանակներում պարզվել է, որ ՀՀ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում՝ Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքում գտնվող պետական սեփականություն հանդիսացող 10526 քմ հողամասը զավթվել է, և 2015թ., առանց սահմանված կարգով կառուցապատման իրավունքի տրամադրման, հիշյալ հողամասում կառուցվել են ինքնակամ շենքեր և շինություններ:
Քննարկում՝ «Սպանություն և ծեծ Գյումրիում. ընտանեկան բռնության կանխարգելման խնդիրները» թեմայով. ՈՒՂԻՂ
Մարտի 8-ին, ժամը 17:30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լեհաստանի Հանրապետության երկու լեռնագնաց (25-ամյա) գտնվում են Արագած լեռան վրա. նրանցից մեկը վնասել է ոտքը և չի կարողանում ինքնուրույն իջնել: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում մարտի 2-8-ը արձանագրվել է 463 դեպք, որից 324-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 2 որոնողափրկարարական, 1 քարաթափման, 1 դարափուլի, 257 հրդեհի ահազանգ, 50 ճանապարհատրանսպորտային պատահար, 1 պատահար երկաթգծի ուղիում, 98 կենցաղային կանչ, որի հետևանքով տուժել է 79 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 5 քաղաքացի:
Ոստիկանության Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 7-ին, ժամը 20.56-ին, Փարիզ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից Կենտրոնական բաժին է ներկայացվել ԱՄՆ քաղաքացի Արամ Ս.-ն, որը 2008 թ. հոկտեմբերի 2-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ (Մաքսանենգությունը) և 268-րդ (Թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառությունն առանց դրանք իրացնելու նպատակի) հոդվածների մեղադրանքներով:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ մարտի 5-ի գիշերը ժամը 02.40-ի սահմաններում, ոստիկանության հարյուրավոր աշխատակիցների կողմից տեղի էր ունեցել զինված հարձակում Արամ Վարդանյանին՝ Վստրեչի Ապերին եւ նրա հարազատներին պատկանող տների վրա։ Ավելի ուշ Վարդանյանի փաստաբանների հրապարակած կադրերից պարզ դարձավ, որ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների հարյուրավոր աշխատակիցներ ներխուժել էին Վարդանյանի, ինչպես նաեւ նրա սեփականության հարեւանությամբ գտնվող դստեր տուն՝ առանց ներկայացնելու համապատասխան որոշում կամ փաստաթուղթ, որով նախատեսված կարող էին լինել նման գործողություններ:
Մարտի 8-ին, ժամը 20:48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մազի դեպի «Թռչկանի» կոչվող ջրվեժ տանող ավտոճանապարհին զբոսաշրջիկներ են կորել:
Մարտի 8-ին, ժամը 20:48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ներքին Չարբախ թաղամասի գերեզմանատան մոտակայքում 2 քաղաքացի արգելափակվել են 3-4 մ խորությամբ փորված փոսում՝ 1 մ հողաշերտի տակ:
Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Շաբաթվա խորհուրդը… «Ձեռդ, ոտդ տեղը առողջ տղա ես, գնա մի հատ բան մտածի, աշխատի, տուն ստեղծի…»… Եվ սա ասվում է տնակում ապրող գյուղացուն… Դե պարզ ա, ակնարկն ուղղված է նաև գիտնականին, մանկավարժին, արվեստագետին ու այդպես շարունակ… Ի՞նչ անի խեղճ տղան, ով, հավանաբար, չէր իմանում, որ աղքատությունը պետք է […]
Մարտի 8-ին, ժամը 00:51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Սեբաստիա փողոցում՝ «999» բենզալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ, կան տուժածներ:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 8-ի ժամը 12:36-ից ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Մարտի 8-ին, ժամը 17:57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի «Արտաժան» կոչվող սարալանջին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 9-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`