Բաժիններ՝

Ավտովթար՝ «Արտաժան» կոչվող սարալանջին. մեքենան 30 մ գլորվելով հայտնվել է ձորակում. կան տուժածներ

Մարտի 8-ին, ժամը 17:57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի «Արտաժան» կոչվող սարալանջին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և «Արտաժան» կոչվող սարից մոտ 30 մ գլորվելով հայտնվել է ձորակում։

Փրկարարները տուժածներ Արամ Ս.-ին, Արմեն և Գալյա Ղ.-երին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Վերջիններս հոսպիտալացվել են Ալավերդի քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031