
«Հրազդան» ՔԿՀ-ի աշխատակցի աչալրջության շնորհիվ կանխվել է թմրամիջոցներով փաթեթի փախանցումը

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներից մեկը մարտի 6-ին, ժամը 21:30-ի սահմաններում շրջայց կատարելիս նկատել է, որ արգելապատի դրսի կողմից անհայտ անձինք պարանով ներնետել են կասկածելի փաթեթ և փորձել են իջեցնել հիմնարկի տարածք:
Քրեակատարողական ծառայողը, ձեռնարկելով համապատասխան գործողություններ, անմիջապես կանխել է փոխանցումը:
Զննությամբ փաթեթում հայտնաբերվել են մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, մոտ 54 գրամ քաշով դեղնականաչավուն և 1 գրամ քաշով բյուրեղանման, սպիտակ զանգվածներ՝ առանձնացված 16 տարբեր փաթեթներում:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, հայտնաբերվածներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության: