Ավտովթար՝ Սեբաստիա փողոցում. կան տուժածներ և զոհեր
Մարտի 8-ին, ժամը 00:51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Սեբաստիա փողոցում՝ «999» բենզալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ, կան տուժածներ:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Hyundai Accord» (վարորդ՝ Արսեն Ս., ծնված 1987 թ.), «Toyota Camry» (վարորդ՝ Հայկ Կ., ծնված 1995 թ.), «Nissan Murano» (վարորդ՝ Հովհաննես Յ., ծնված 1982 թ.) և «Mercedes-Benz S» (վարորդ՝ Սեդրակ Ս., ծնված 1986 թ.) մակնիշների ավտոմեքենաները: «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում տեղի է ունեցել էլեկտրական լարերի կարճ միացում՝ առանց հրդեհի բռնկման:
«Hyundai Accord» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Արսեն Ս.-ն տեղում մահացել է, իսկ ուղևոր Արթուր Հ.-ն (ծնված 1986 թ.) և վարորդներ Սեդրակ Ս-ն և Հայկ Կ-ն տարբեր աստիճանի մարմանական վնասվածքներով հոսպիտալացվել են «Աստղիկ» ԲԿ, որտեղ բժիշկները Հայկ Կ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, Սեդրակ Ս.-ն ստանալով առաջին բուժօգնություն՝ դուրս է գրվել, իսկ Արթուր Հ.-ն հիվանդանոցում մահացել է:
Փրկարարները հոսանքազրկել են «Hyundai Accord» և «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենաները և կատարել «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի հովացման աշխատանքներ: