
Մահացել է 44-օրյա պատերազմում զոհված Արթուր Բալասանյանի հայրը

Մահացել է 44-օրյա պատերազմի հենց առաջին օրը զոհված Արթուր Բալասանյանի հայրը՝ Սերյոժա Բալասանյանը։
Արթուրը ծնվել էր 2001 թվականի հունվարի 28-ին՝ Երևանում, սովորել Իսակովի անվան թիվ 132 միջնակարգ, ապա Մուշեղ Գալշոյանի անվան 148 ավագ դպրոցում։
Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել էր Գեղարվեստի պետական ակադեմիայի «Ինտերիերի դիզայն» բաժինը, ապագա ճարտարապետ – դիզայներ էր:
Արթուրը զորակոչվել էր 2019 թվականի հուլիսին, ծառայում էր Ջրականում (Ջաբրայիլ):
2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արթուրն իր դիրքապահ ընկերների հետ գտնվում էր առաջնագծում։ Թշնամու 1 տանկ և 20 հոգանոց հետևակ ոչնչացնելուց հետո արիաբար զոհվում է…
Հարազատներն Արթուրի մարմինը գտել էին 3 ամիս անց:
Արթուր Բալասանյանը հուղարկավորվել է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում: