Աշտարակ քաղաքի բանկերից մեկում հուլիսի 6-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժել է յոթ քաղաքացի. Նրանցից մեկը մահացել է, չորսը հոսպիտալացվել են ՀՀ ԱՆ Այրվածքաբանության ազգային կենտրոն:
Հուլիսի 6-ին, ժամը 09:07-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի բանկերից մեկում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ:
Հուլիսի 4-ին, ժամը 19.45-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «պոլիտրավմա, զուգակցված ծանր գանգուղեղային վնասվածքով միկվոհեմոռիա, կենսաբանական մահ» ախտորոշմամբ իրենց մոտ է ընդունվել 2021 թ. նոյեմբերին ծնված Տիգրան Մանուկյանը:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի կողմից իրականացրած մշտադիտարկման այցերի ընթացքում արձանագրվել է քրեակատարողական հիմնարկներում ազատությունից զրկված անձանց բժշկական զննության ժամանակ վնասվածքների չարձանագրման շարունակվող խնդրահարույց պրակտիկան:
Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունն օրերս բացահայտել է խաղատան ապօրինի գործունեության հերթական դեպքը:
Յունիբանկի «Աշտարակ» մասնաճյուղում տեղի ունեցած արտակարգ դեպքի առնչությամբ տեղում աշխատում են համապատասխան մասնագետները:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Արզնի 2 – Երևան» մայրուղային ջրատարի վրա վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 6-ին ժամը 13.00-ից մինչև հուլիսի 7-ը ժամը 13:00-ն կդադարեցվի Երևանի Արաբկիր վարչական շրջանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը`
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 6-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը:
Հուլիսի լույս 1-ի գիշերը Շենգավիթ վարչական շրջանում ծառայություն իրականացրած պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները նկատել են, որ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը գրպանից հանել է ինչ-որ փաթեթ ու նետել ավտոմեքենայի տակ:
«Օրենքն ասում է՝ Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահի պաշտոնը թափուր մնալուց հետո 10 օրվա ընթացքում պետք է ընտրվի նոր նախագահ: Ընդ որում, օրենքը նախատեսում է հերթականությամբ դատավոր անդամների և գիտնական անդամների նախագահություն, և քանի որ Ռուբեն Վարդազարյանը դատավոր անդամ էր, հիմա գիտնական անդամի հերթն էր»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամ Գրիգոր Բեքմեզյանը՝ անդրադառնալով երեկ ԲԴԽ նախագահի ընտրության գործընթացին, ինչի արդյունքում նախագահ չընտրվեց:
«Ծնված երեխաների թվում գերակշռել են տղաները՝ կազմելով 53,6 տոկոս: Ըստ անվանակոչության՝ տղաների ամենատարածված անուններն են՝ Դավիթ, Տիգրան, Հայկ, իսկ աղջիկներինը՝ Մանե, Մարիա, Եվա»,- ասել է մեր զրուցակիցը:
«Ասում են՝ Ռուսաստանում ցորեն շատ կա՝ բայց ձե՞զ ինչ: Եթե Լարսը փակվի, ցորենը ո՞նց եք բերելու: Լարսը միայն ձմեռը չի փակվում, տարբեր պատճառներով՝ ուժեղ անձրևից էլ է փակվում: Մեռանք ասելով՝ պետություն, քո լծակներով ծրագրեր իրականացրու, ժողովրդին հողերը մշակելու շահագրգռվածություն տուր, բարձր որակի սերմացու բեր, ցորենի մթերման գինը բարձրացրու»:
Եգիպտոսում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ 2022 թվականի հուլիսի 11-ից Եգիպտոսի քաղաքացիների համար պարզեցվում է վիզային ռեժիմը։ Մասնավորապես, Եգիպտոսի քաղաքացիներն այլևս ՀՀ ոստիկանության կամ Արտաքին գործերի նախարարության կողմից տրված հրավերի կարիք չեն ունենա։ Այսպիսով, վերոնշյալ օրվանից Եգիպտոսի քաղաքացիները կարող են վիզայի համար դիմել անմիջապես Եգիպտոսում Հայաստանի Հանրապետության դեսպանություն կամ Հայաստանի Հանրապետության ցանկացած այլ դիվանագիտական ներկայացուցչություն։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 6-ին ժամը 10.00-ից մինչև հուլիսի 7-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Շիրակի մարզի՝ Մարալիկ քաղաքի, Հայրենյաց, Հոռոմ, Սարատակ, Լուսակերտ, Բենիամին, Գուսանագյուղ, Ազատան, Արևիկ, Այգաբաց, Քեթի գյուղերի, «Իգիթ» կաթնամթերքի գործարանի, Շաքարի գործարանի, Քեթիի զորամասի և իրավաբանական բաժանորդների ջրամատակարարումը:
Պարզվել է, որ այրվում է Մաշտոցի փողոցի թիվ 20 շենքին հարակից խորդանոցի տանիքը (մոտ 15 քմ):
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 5-ին` ժամը 16։00-ից դադարեցվել է Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Մամիկոնյանց փողոցի թիվ 41, 42-44, 42-24, Կոմիտասի պողոտայի 49, 49/12, 51, 56/6, 56/7 բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը:
«Պետք է գար, իր ախպորը, ախպերներին տեսներ․․․ Ես վստահ եմ, որ Արմանս է վերածնվել, բայց անկախ ամեն ինչից՝ երկնքից ուրիշ ձև էր երևում բլուրը, գետնի վրայից՝ ուրիշ։ Գա, հասկանա, որ ինքը պատասխան ունի ստանալու․․․»։
Հուլիսի 5-ի ցերեկը, 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Համահայկական խաղերի համաշխարհայի կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը հանդիպել է ՀԽՀԿ գործկոմի անդամ, Վրաստանի ներկայացուցիչ Վան Բայբութի հետ։
Արցախի կառավարության որոշմամբ արգելվել է հացահատիկի արտահանումն Արցախի տարածքից:
Նիկոլ Փաշինյանը ընտանիքի հետ ուղևորվել է Տավուշի մարզ՝ Դիլիջան։ Փաշինյանի տիկինը՝ Աննա Հակոբյանը, ֆեյսբուքյան իր էջում «գովազդային» տեսահոլովակ է տեղադրել, որտեղ երևում է, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը եղջերուների կերակրում։
Շահամիրյանի Սահմանադրությունը, լինելով իրապես առաջադիմական ու լուսավորչական փաստաթուղթ, ըստ էության արտացոլում է պետականություն ունենալու հայ ժողովրդի դարավոր իղձը։ Պետականություն, որտեղ իշխանության միակ տերը ժողովուրդն է, իսկ միագ թագավորը՝ օրենքն ու օրինականությունը։
Հուլիսի 4-ին, ժամը 22:05-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 3-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:
Փաստի առթիվ Սևանի քննչական բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել:
Հուլիսի 2-ին հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ «որովայնի թափանցող, կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 36-ամյա տղամարդ:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է hամակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակություն կատարելու, համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալու դեպքի առթիվ հարուցված բազմադրվագ քրեական գործի նախաքննությունը:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Էրեբունու բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, պարզել են, որ հուլիսի 3-ին, ժամը 20.25-ի սահմաններում, Մովսես Խորենացու փողոցի շենքերից մեկի մի բնակարանում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 37-ամյա կինը դանակով խփել է ամուսնու կրծքավանդակին:
Հուլիսի 2-ին հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ «հրազենային բազմաթիվ արճճային վնասվածքներ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 8-ամյա տղա: